Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:28 16-06-2022

Երեկ Նիկոլ Փաշինյանի և Հովհաննես Հովհաննիսյանի համատեղ ջանքերով իրականացվեց PR ակցիա․ Մենուա Սողոմոնյան

«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երեկ Նիկոլ Փաշինյանի և Հովհաննես Հովհաննիսյանի համատեղ ջանքերով իրականացվեց մի PR ակցիա, որի ուղերձը հետևյալն էր. այն Համալսարանը, որը 88-ի շարժման առաջամարտիկն էր, որի ռեկտոր Սերգեյ Համբարձումյանը այն ժամանակ խորհրդային կայսրությանն էր քննադատում բարձրաձայն ու անկաշկանդ, այն Համալսարանը, որի գիտխորհուրդը նոյեմբերի 9-ից հետո արդարացիորեն պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսօր աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ով բացահայտ ասում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում պիտի լինի և իր քաղաքականությամբ նախապատրաստում է այդ հանգրվանը։

Իհարկե, ԵՊՀ-ի շատ դասախոսներ չեն գնացել երեկվա միջոցառմանը, գնացածների մի մասը լքել է դահլիճը մինչև Նիկոլ Փաշինյանի ելույթը (կադրերում ուշադրություն դարձրեք թափուր նստատեղերին), դահլիճում եղել են Համալսարանի հետ կապ չունեցող շատ անձինք, Նիկոլի քաղաքական կցորդներ, ներկաների մի մասն էլ չի ծափահարել նրա ելույթի ավարտին, բայց ամեն ինչ վարպետորեն մատուցվեց հենց այնպես, ինչպես վերը նշեցի։ Վայելեք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր