Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:49 16-06-2022

Այսքան շուտ արձակուրդ չեն գնա. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․
«Այս շաբաթ իր աշխատանքներն է ավարտում ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանն, ու խորհրդարանականները փաստացի մեկնում են «վաստակած հանգստի»։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, պատգամավորներն այսքան շուտ արձակուրդ չեն գնա։ Խորհրդարանի մեր աղբյուրը փոխանցում է, որ ԱԺ-ում առաջիկայում մի քանի արտահերթ նիստեր են պլանավորվում։ Դրանցից մեկը հավանաբար կկայանա արդեն եկող շաբաթ. նախատեսվում է արտահերթով խորհրդարան բերել «Պաշտպանության մասին» ու կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը մեկ շաբաթ առաջ հավանության արժանացավ կառավարության կողմից, և որով, ըստ իշխանությունների, «կարգավորվելու» է ԳՇ շուրջ ստեղծված թնջուկը:
Արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել նաև Սևանից հավել յալ ջուր բաց թողնելու մասին նախագիծը, որը բավականին սուր քննադատության է արժանացել մասնագետների կողմից: Կլինեն նաև մի շարք այլ բավական խնդրահարույց նախագծեր։ Նշենք, որ արտահերթում քննվող նախագծերի մոտ 90 տոկոսը գործադիրի նիստին ներկայացվել են «չզեկուցվող» փաթեթով: Արդեն իսկ շատ փորձագետների կողմից կարծիք կա, որ նշյալ նախագծերի մի մասը իշխանությունների այսրոպեական որոշակի շահեր սպասարկելու գործելաոճի հերթական դրսևորում է»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով