Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:19 16-06-2022

ՔՊ-ում առնվազն երկու ձայն կեղծել են․ Հրապարակ


«Հրապարակ» թերթը գրում է.

«Անցած տարվա բյուջեի կատարողականի քվեարկությունը երեկ խորհրդարանում ընթացավ տիգրանմուկուչյանական սկզբունքով: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ 68 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ է եղել, այն պարագայում, երբ 71 հոգանոց խմբակցությունից դահլիճում առնվազն 10 հոգի բացակայել է, եւ դա ֆիքսվել է հենց պաշտոնական կայքում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում երեկ Թեհրանում գործուղման էին գտնվում պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը, Գեւորգ Պապոյանը։
Ընդունենք, որ այս պատգամավորները նախապես գրավոր հայտնել են քվեարկության մասին, սակայն մյուս բացակաների գործուղման վերաբերյալ խորհրդարանի պաշտոնական լրահոսը ոչինչ չի ասում։ Դիցուք՝ Մարինա Ղազարյանը, Սերգեյ Բագրատյանը, Գուրգեն Արսենյանն ու Սոնա Ղազարյանը որեւէ գործուղման չէին, բայց ներկա չէին նիստին, հետեւաբար, չէին կարող գրավոր քվեարկել, իսկ Էդուարդ Աղաջանյանը չի քվեարկել: Սովորական գումարում-հանումից պարզ է դառնում, որ ՔՊ-ում առնվազն 2 ձայն կեղծել են, թերեւս՝ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե անհարգալից են Փաշինյանի կաբինետի հաշվետվության նկատմամբ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով