Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:16 16-06-2022

Ընդդիմության պայքարը փողոցից կտեղափոխվի խորհրդարան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շուրջ երկու ամիս Ֆրանսիայի հրապարակում հիմնավորված խորհրդարանական ընդդիմությունը վրանները հավաքելուց հետո պայքարի նոր մարտավարություն է ընտրել՝ շարունակելու են իշխանության դեմ պայքարը փողոցում, առնվազն մինչեւ օգոստոսի 2-ը: Այդ օրը լրանում է վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակման մեկ տարին, որից հետո ընդդիմությունը հնարավորություն է ստանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Մինչեւ մեկ տարին օրենսդրությունը թույլ չի տալիս անվստահության գործընթաց: Այսինքն՝ օգոստոսի 2-ից հետո ընդդիմության պայքարը, ըստ ամենայնի, փողոցից կտեղափոխվի խորհրդարան:


Մեզ ասացին, որ ընդդիմությունը մտադիր է բանակցել տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՔՊ-ականների հետ, իմպիչմենթը գլուխ բերելու համար: Խորհրդարանում այն իրականացնելու համար ընդդիմությանը մոտ 25 ձայն է պակասում, իսկ ՔՊ-ում կա Նիկոլ Փաշինյանից դժգոհ զանգված, որը չի բացահայտվում, որովհետեւ վախենում են Փաշինյանի պատժիչ սանկցիաներից: Սակայն մինչ այս մասսան կհաղթահարի իր վախը, մտավախություն կա, որ մինչեւ սեպտեմբեր Փաշինյանը կստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը: Իսկ մինչեւ օգոստոսի 2-ը շարժումը որոշել է գործունեություն ծավալել նաեւ մարզերում:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով