Ավելին 4 տարի առաջ - 21:35 15-06-2022

Բժիշկը բացահայտել է առողջ քնի գաղտնիքը

Քնելու գործընթացը հեշտացնելու համար պետք է գնալ քնելու և արթնանալ ըստ ժամանակացույցի, օդափոխել սենյակը, քնելուց առաջ չուտել և չօգտագործել գաջեթներ։ Նման խորհուրդ է տվել սրտաբան, սոմնոլոգ, թերապևտ, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Պլեմյաննիկովան։

«Եթե ցանկանում եք լավ քնել, ապա ձեզ կօգնի մի շարք կանոնների պահպանումը։ Դուք պետք է պառկեք քնելու և վեր կենաք նույն ժամերին: Թույլատրելի միջակայքը մեկուկես ժամ է։ Քնելուց առաջ դրսում լինելը կօգնի ձեզ ավելի լավ քնել: Այն սենյակը, որտեղ դուք քնում եք, պետք է լավ օդափոխվի»,- նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ ննջասենյակի օդը պետք է զով լինի, իսկ ոտքերը՝ տաք։ Պլեմյաննիկովան բացատրել է, որ ջերմաստիճանի տարբերությունն օգնում է արագ քնել։ Բացի այդ, ավելի լավ է ննջարանում օգտագործել դեղին սպեկտրով լամպեր, որոնք օգնում են հանգստացնել նյարդային համակարգը, հավելել է նա։

Բացի այդ, սոմնոլոգը խորհուրդ է տվել չօգտագործել գաջեթներ և չսնվել քնելուց երկու ժամ առաջ՝ նյարդային համակարգը չակտիվացնելու համար։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին