Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:50 15-06-2022

ՏԿԵ-ն իրականացրել է 22 ծրագիր, որոնց համար ծախսվել է 243․8 մլրդ դրամ. Գնել Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով 2021 բյուջեի հաշվետվությունը, հայտնեց, որ ընդհանուր առմամբ նախարարությունը առաջնորդվել է Կառավարության որոշումներով։

«Հաշվետու տարում հիմնակական իրականացրած ծրագրերն ու հիմնական միջոցոռումների նպատակը եղել են տնտեսության և ենթակառուցվածքների արդիականությունը, տարածքային կառավարումն ու համաչափ զարգացումը։ ՏԿԵ-ն 2021 թվականին իրականացրել է 22 ծրագիր՝ 160 միջոցառումով, որոնց համար ծախսվել է 243,8 մլրդ դրամ։ Մենք 2021 թվականին մի կարևոր ռեֆորմ իրականացրեցինք՝ միավորման և խոշորացման ծրագիրը, բնակիչները՝ թե՛ ֆիզիկական և թե՛ իրավաբանական անձինք, հիմա հնարավորություն ունեն առանց համայնքնապետարան այցելելու իրենց բոլոր գույքային պարտավորությունները, վճարումներն առցանց եղանակով կատարելու համար։ Խմելու և ջրամատակարարման ոլորտում 95 բնակավայրում նախորդ տարի սուբվենցիոն ծրագրով ջրամատակարարման ցանցեր են անցկացվել, 60-ից ավել լուսավորություն է իրականացվել, 30-ից ավել ծրագիր է իրականացվել մանկապարտեզներում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը