Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:41 15-06-2022

Բողոքներ եմ ստանում դպրոցների տնօրենների արժանապատիվ աշխատավարձի բացակայության վերաբերյալ. Ասլանյանը՝ Դումանյանին

ԱԺ քառօրյա նստաշրջանում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը։

Հարցուպատասխանի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին ասաց, որ իր հանդիպումներում առաջին հերթին շատ բողոքներ է ստանում հատկապես դպրոցի տնօրենների վերաբերյալ և հարց են բարձրացնում, թե ե՞րբ պետք է դպրոցի տնօրենները արժանապատիվ աշխատավարձ ու վերաբերմունք ստանան, և երկրորդ, մենք որոշակի ծրագրեր մշակո՞ւմ ենք անորակ սերիալներից ազատվելու համար։

Դումանյանը պատասխանեց. «Չգիտենք՝ ինչու են հենց դպրոցի տնօրենները նման հարց բարձրացրել, որովհետև ես կարծում եմ, որ մենք նախ ուսուցչի աշխատավարձից խոսենք, և տնօրենին դիտարկել որպես ուսուցիչ, իսկ ուսուցիչների աշխատավարձի հետ կապված՝ դուք գիտեք, որ կտրուկ փոփոխություն ենք արել»։

Մանրամասն՝ տեսանյութում։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան