Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:59 15-06-2022

Իշխանությունները մոռացել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

« Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, կարելի է ասել, մղվել է երկրորդ պլան, եւ օրենքների մոտարկումը դանդաղել է: Ինչպես հայտնի է, 2021թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության ՍԵՊԱ-ի համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերին, իսկ դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 1-ից:
Բարեփոխումների օրակարգը ներառում է մոտ 30 ոլորտ եւ ունի 350 գործողություն, որոնք պետք է այդ երեսուն ոլորտները մոտեցնեն եվրոպական չափանիշներին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոպական չափանիշներին մոտարկման գործընթացը դանդաղել է: Դա է պատճառը, որ, մեր տեղեկություններով, այժմ փորձագիտական խումբ է սկսելու գործել՝ փորձելով ակտիվացնել այդ գործընթացը:
Փորձագիտական խմբում ներգրավված են լինելու նաեւ ներկայացուցիչներ Եվրոպայից եւ սկսելու են անցկացնել թրեյնինգներ համապատասխան կառույցների ներկայացուցիչների շրջանակներում, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ կազմակերպել այդ գործընթացը: Թե որքանով այդ ամենն այժմ կհաջողվի, դժվար է ասել, սակայն հետաքրքիր է, որ «նախկինների» օրոք ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրը, որի մասին հաճախ բարձրաձայնում եւ որը կարեւոր են համարում իշխանությունները, մղել են երկրորդ պլան եւ չեն զբաղվում դրանով:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով