Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:49 15-06-2022

Համայնքապետը գրանցված է դեսպանատնո՞ւմ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը, որը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, է գրանցված է մարզային հոգեբուժական դիսպանսերում եւ իրավունք չուներ զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին մեր լրագրողին ասել է համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը: Նա ասում է, որ ինքն անձամբ է տեսել Ղուլունցի անունը դիսպանսերի մատյաններում, այնինչ համայնքապետը ոչ միայն քեռու շնորհիվ ազատվել է բանակից դիսպանսերում հաշվառման թղթով, նաեւ զավթել է համայնքի ղեկավարի պաշտոնը եւ, ըստ այդ թղթի, նաեւ թոշակ է ստանում պետությունից:

«Ընտրությունների ժամանակ իր քարոզարշավի ժամանակ կենսագրության մեջ գրել էր՝ երեք պատերազմի մասնակից է, ծառայել է 1992-94թթ․, բայց ինքը 1976 թվականին է ծնվել, իսկ այդ թվականներին 16 տարեկան է եղել»,- ասում է Զեյնալյանը: Հիշեցնենք, որ Տեղը Սյունիքի բացառիկ համայնքներից է, որտեղ անցած տարվա աշնանը կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական թեկնածուն հաղթեց:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով