Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:44 15-06-2022

«Հայփոստում» հունիսին ամանորյա պարգևատրում են բաժանում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

««Հայփոստի» ավելի քան 2 հազար 750 աշխատակից այս օրերին 13-րդ աշխատավարձ է ստանում: Այսինքն՝ տարեվերջին՝ դեկտեմբերին ստանալիք 13-րդ աշխատավարձը հունիսին են տալիս։ «Հայփոստ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ դա ոչ թե 13-րդ աշխատավարձ է, այլ ամանորյա հավելավճար:

- Իսկ ինչո՞ւ է ամանորյա հավելավճարը հունիս ամսին տրամադրվում:

- Դա տարեկան աշխատանքների համար նախատեսված գումար է` բոնուս-պարգեւատրում: Օրինակ` ես դեռ չեմ ստացել: Առաջ ամեն նոր տարվան մենք ստանում էինք կես աշխատավարձ, հիմա՝ այս տարի որոշվել է մարդկանց նման ձեւով խրախուսել:

- Իսկ ի՞նչն է պատճառը, որ որոշվել է վեց ամիս շուտ կամ ուշ պարգեւատրել աշխատակիցներին:

- Առիթ չկա: Պատկերացրեք, Դուք լավ եք աշխատել, եւ Ձեզ որոշել են պարգեւատրել, մյուս լրագրողը լավ չի աշխատել՝ Ձեզանից քիչ է պարգեւատրվել:

- Իսկ գուցե ամանորյա հավելավճարն աշխատակիցներին տրամադրվում է, որպեսզի ցույցերի՞ն չգնան, չբողոքեն։

- Դա վաղուց որոշված եւ բյուջեով նախատեսված ծրագիր է, որոշվել է նոր տարուց առաջ, մենք ցույցերի հետ ոչ մի կապ չունենք: Պետք չէ ոչ մի բան քաղաքականացնել:

- Քանի՞ աշխատակից է պարգեւատրվել:

- Չեմ կարող ասել: Հիմա ոչ մեկը դեռ չի ստացել, սպասում ենք, էս երկու օրը կստանանք: Չեմ էլ իմանում, թե ես ինչքան կստանամ: Նորից եմ կրկնում` դա մի տարի առաջ պլանավորած բան է: Նախորդ տարի ընդհանրապես չենք ստացել: Սրանք պետբյուջեով արվող ծախսեր են:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով