Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:25 15-06-2022

Սյունիքի մարզպետի և պատգամավորների հարաբերությունները լիցքաթափվել են ​​​​​​​«վերևների» միջնորդությամբ․ Հրապարակ


«Հրապարակ» թերթը գրում է․

«Սյունիքի մարզպետ՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի եւ մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորների հակամարտությունում ժամանակավոր հրադադար է: Լարվածության պիկին հասած հարաբերությունները լիցքաթափվել է «վերեւների» միջամտությամբ: Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին ասել է՝ Սյունիքում խժդժություններ չհրահրել, մարզպետի գործերին չխառնվել, եթե գտնում է, որ ընդդիմադիր համայնքապետերի հետ պիտի շփվի, թող շփվի, դուք զբաղվեք կուսակցաշինական աշխատանքով։
Մեզ ասացին, որ պատգամավորներն ի գիտություն են ընդունել զգուշացումը եւ որոշել են հեռու մնալ՝ պատասխանատվությունը թողնելով կալավանցու ուսերին։ Շաբաթվա վերջին կկայանա ՔՊ Կապանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունը։ 7 հոգանոց խորհրդի նախագահ է ընտրվելու, ըստլուրերի, պատգամավոր, նկարիչ Դավիթ Դանիելյանը՝ Արայիկ Հարությունյանի սանիկը: Սակայն այս թեկնածության շուրջ կապանցի ՔՊ-ականները համակարծիք չեն, չի բացառվում, որ գծված սցենարում փոփոխություններ լինեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով