Ուղիղ եթեր
Մշակույթ 4 տարի առաջ - 21:19 14-06-2022

Միքելանջելոյի «Դավիթը». մի արարման պատմություն

Իտալացի հանճարեղ քանդակագործ Միքելանջելոն, երբ 1501 թվականին ստացավ Դավթի արձանը ստեղծելու պատվերը, նա ընդամենը 26 տարեկան էր: Թվում է, թե շատ երիտասարդ էր, բայց չպետք է մոռանալ, որ մարդիկ այն ժամանակ միջին հաշվով ավելի կարճ էին ապրում, քան այսօր, հետևաբար ավելի վաղ էին հասունանում։ Հենց նույն Միքելանջելոն 12 տարեկան էր, երբ սովորում էր Գիրլանդայոյի արվեստանոցում։ Այստեղից տեղափոխվելով Բերտոլդո դի Ջովաննի՝ 1492 թվականին նա արդեն ստեղծել էր Սանտո Սպիրիտոյի եկեղեցու որմնանկարը: Այնպես որ 1501 թվականին Միքելանջելոն արդեն կայացած վարպետ էր, որն իր թիկունքում ուներ աշխատանքի և պատվերների մեծ փորձ:

Ի դեպ, Դավթի արձանը Հին Կտակարանի տասնմեկ այլ կերպարների հետ քանդակելու գաղափարը ծագել էր դեռևս 15-րդ դարի կեսերին, երբ Միքելանջելոն դեռ չէր էլ ծնվել։

Աստվածաշնչյան 11 կերպարներից իրականություն էր դարձել միայն երկու քանդակ, որոնցից մեկի հեղինակըԴոնատելլոն, իսկ մյուսինը՝ Ագոստինո Դուչչոն։

Դավթի արձանի համար Ֆլորենցիա էր բերվել մարմարի հսկա մի բեկոր Կարարայից։ Դոնատելլոյի մահից հետո, 1466-ին Ագոստինոն, փորձել էր ծնունդ տալ Դավթին, սակայն տաշելով արձանի ոտքերը՝ կիսատ էր թողել աշխատանքը և հեռացել այդ նախագծից։

Գետնին ընկած մարմարն այնքան երկար էր մնացել այդ տեղում, որ ֆլորենտացիները հասցրել էին նրան անուն դնել` «Հսկա»։ Բայց այս հսկան տարիների ընթացքում հալվում ու մաշվում էր տեղումներից։ Եվ այդպես էլի կշարունակեր մնալ ընկած, եթե չհայտնվեր Միքելանջելոն, որին էլ հանձնարարվում է արձանն ավարտելու աշխատանքը։ Քանդակագործի հետ համաձայնագիրը կնքվել է 1501-ի օգոստոսի 16-ին, իսկ արդեն սեպտեմբերի 13-իննա աշխատում էր քանդակի վրա։

Աշխարհում թերևս ամենահայտնի քանդակը Միքելանջելոն ստեղծելէ մոտ երեք տարվա ընթացքում։

Հինգմետրանոց այս արձանի հիմքում ընկած է Դավթի և Գողիաթի աստվածաշնչյան պատմությունը, որն արվեստում ամենաշատ մեկնաբանված ու կիրառված դրվագներից մեկն է:

Միքելանջելոյի ստեղծագործության առանձնահատկությունն այն է, որ նա դարձավ առաջինը, որը ոչ թե պատկերեց Գողիաթի հետ ճակատամարտից հետո հաղթանակած Դավթին, այլ ներկայացրեց նրան` մարտից առաջ, իր ողջ լարվածությամբ ու կենտրոնացմամբ:

Այս արձանի ստեղծումից դարեր անց ոչ միայն արվեստաբանները, այլ նույնիսկ անատոմիայի մասնագետները անընդհատ շարունակում են ուսումնասիրել արվեստի այս գլուխգործոցը։ Նրանք բացահայտել են, որ քանդակագործը, գեղարվեստական արտահայտչականությունը ընդգծելու նպատակով,աղավաղել է մարդկային մարմնի համաչափությունը։ Գիտանականները հաշվարկել են, որ աջ թիակի և ողնաշարի միջև բացակայում է մեկ մկան։

Ի դեպ, Վերածնության մյուս աստվածաշնչյան կերպարների նման «Դավիթը», նույնպես, թլպատված չէ, ինչը խախտում է հուդայական ավանդույթները։ Եվ հենց այդ պատճառով 20-րդ դարում Երուսաղեմի իշխանությունները հրաժարվեցին Ֆլորենցիայից ընդունել արձանի ծեփապատճենը, քանի որ հրեա ազգի հերոսը պատկերված է 16-րդ դարի իտալացուկերպարով։

Միքելանջելոյի արարումից հետո «Դավիթը» ավելի քան 300 տարի տեղադրված էր Ֆլորենցիայի Սինիորիայի հրապարակում։ 1873-ին այն տեղափոխվել է Ֆլորենցիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիա, որտեղ էլ գտնվում է այսօր:

Հրապարակում քանդակի կրկնօրինակը ցուցադրվում էր լուսարձակի տակ, որը հատուկ նախագծել է XIX դարի իտալացի ճարտարապետ Էմիլիոդե Ֆաբրիսը: Այսօր քանդակն ունի մեծ թվով պատճեններ և ձուլումներ: Դրանցից ամենահայտնիները գտնվում են Ֆլորենցիայի Սինիորիայի հրապարակում, Մոսկվայի Պուշկինի թանգարանի իտալական բակում և Վիենայի Ալբերտի և Վիկտորիայի թանգարանում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ