Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 09:14 14-06-2022

Գերմանիայի դեսպանատունը տուրիստական գործակալություններին «դոստուպ» է տալիս վիզաների համար դեսպանատուն մտնելու նպատակով կայքում գումարով հերթագրվելու համար․ Կարեն Հեքիմյան

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատներ շենգեն վիզա ստանալու համար մուտք գործելու նպատակով օնլայն համակարգում ինքնուրույն գրանցվելը ՀՀ քաղաքացիների համար դարձել է գրեթե անհնար։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հիմնադիր Կարեն Հեքիմյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ, օրինակ, Գերմանիայի դեսպանությունում անհնար է ինքնուրույն հերթ ստանալ։ «Ես չգիտեմ՝ երբևէ որևէ մեկին հաջողվե՞լ է հերթ ստանալ, թե՞ ոչ։ Երբ մտնում ես, որ օրվա ժամն ուզում է լինի, տեղ չկա։ Հունվարից մինչև ապրիլի կեսերը ես և ընտանիքիս անդամները փորձում էինք դեսպանատանը ստանալ հերթագրում, 24-ժամյա ռեժիմով փորձել ենք՝ գիշերվա 1-ին, 2-ին, ցերեկը, առավոտը, երեկոյան, օրվա տարբեր ժամերի․ անհնար էր։ Փոխարենը կարող ես մտնել ցանկացած տուրիստական գործակալություն, վճարել 20-30 հազար դրամ և հերթագրվել դեսպանությունում։ Հարց է առաջանում, թե ինչպես է կարողանում տուրիստական գործակալության աշխատակիցը կազմակերպել հերթագրումը։ Միակ բացատրությունն այն է, որ իրեն «դոստուպ» են տալիս այդ կայքում հերթագրվելու համար։ Նույիսկ խոսում էին այն մասին, որ այդ տուրիստական գործակալության աշխատակիցները պայմանավորվում են կայքը սպասարկողների հետ, ու իրենց համար հատուկ առանձին «դոստուպ» են տալիս կայքում»։

Հեքիմյանը պատմեց, որ միայն այն բանից հետո, երբ ինքը դիմել էր Գերմանիայի ոստիկանություն, արտաքին գործերի նախարարություն, Գերմանիայի կանցլերին, իրեն անծանոթ ֆեյսբուքյան պրոֆիլից ինչ-որ մեկը գրում է, թե Գերմանիայի դեսպանության հերթագրումը բացված է, և որ ինքը կարող է հերթագրվել։ «Ես շատ արագ մտա, հերթագրվեցի, իսկ ինձանից հետո այն նորից փակվեց։ Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում, տարբեր կառույցների դիմելուց հետո արդյունք եղավ»։

Նա ընդգծեց, որ հիմա էլ նույն իրավիճակն է, և անհնար է ինքնուրույն հերթագրվել։ «Եթե փորձեք հերթագրվել, պարզապես տեղ չի լինի ո՛չ այսօրվա համար, ո՛չ վաղվա, ո՛չ մեկ ամիս հետոյի, բայց բավական է տուրիստական գործակալությունները դիմեն, կհաջողվի։ Գերմանիայի դեսպանությունում ասում են, որ ծանրաբեռնված են, բայց եթե ծանրաբեռնված են, բա 20-30 հազարով ո՞նց են հերթ ծախում։ Վատն այն է, որ այս հարցը որևէ մեկի չի հետքրքրում, ավելին՝ մարդիկ, որ գիտեն՝ դրա միջով անցել եմ, հիմա գրում են, հարցնում են, թե որ օֆիսներն են, որ 20-30 հազար դրամով ծախում են այդ տեղերը»։

Նա ընդգծեց, որ խնդրի համակարգային լուծման մասին խոսելն ավելորդ է։ «Գիտեք՝ դեսպանատան աշխատողներից մեկն ինձ անգամ ասում էր, թե իզուր եմ էդքան գրում, դեռ պիտի գոհ լինեմ, որ Հայաստանում առհասարակ Գերմանիայի դեսպանություն կա, որ ես էլ կարող եմ դիմել»։

Մենք փորձեցինք խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ-ում գործող Գերմանիայի դեսպանատնից, սակայն այստեղ մեր զանգերը մնացին անպատասխան, ուստի, եթե դեսպանության կողմից խնդրին արձագանքելու ցանություն լինի, մենք կհրապարկենք նաև դեսպանատան տեսակետը այս առնչությամբ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ