Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:43 14-06-2022

Փաշինյանը ձեռքերը լվացել է քաղաքապետի ընտրության թեմայից ու Ավինյանին ասել. «Ինչ ուզում ես, արա՛». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ամբողջապես Երեւանի քաղաքապետ է աշխատում դե ֆակտո: Չնայած Երեւանի դե յուրե քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, բայց, օրինակ, Ավինյանն անձամբ է որոշում, թե որ վարչական շրջանում ով է թաղապետ նշանակվելու: «Ավինյանի անմիջական միջնորդությամբ են նշանակվել Աջափնյակի, Արաբկիրի, Կենտրոնի, Դավիթաշենի համայնքապետերը՝ Կամսար Բաբինյանը, Արամ Ազատյանը, Սամվել Ղուկասյանը, Ռոման Համբարձումյանը:
Իր շնորհիվ թաղապետներ նշանակվող անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, որ Երեւանի ավագանու՝ 2023-ին անցկացվելիք ընտրություննների ժամանակ թաղապետներն էլ իրեն պետք է օգնեն, որ քաղաքապետ ընտրվի,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով։- Հիմնականում, այսպես ասած, թաղային հեղինակությունների հարող անձանց կամ ընտրություններին «ձայն բերող» անձանց հետ է համագործակցում»: Եթե անգամ Ավինյանի Facebook-ի էջին ուշադիր հետեւենք, ապա կտեսենք՝ այս պահին էլ ասես ոչ պաշտոնապես, բայց Երեւանի քաղաքապետն է եւ, օրինակ, խոսում է Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի կառուցումից, ծրագրերից եւ այլն:
Ըստ մեր զրուցակցի՝ «նախկինների» բանեցրած մեթոդները մերժող, այժմ փաստացի նույն ձեռագիրը բանեցնող Ավինյանի գործերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խառնվում: «Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է քաղաքապետի ընտրության թեմայից ու Ավինյանին ասել. «Ինչ ուզում ես, արա՛ կամ մի՛ արա, հաջորդ քաղաքապետը դո՛ւ պետք է լինես»: Ավինյանն էլ մյուս բոլոր զբաղմունքները թողել ու հիմնովին այդ գործին է լծվել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ամբողջությամբ հոդվածը ` օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը