Միտք 4 տարի առաջ - 23:23 13-06-2022

Օպորտունիզմը մեզ ուտում է

Եթե հնդիկին հարցնեք՝ արդյոք Ձեր երկրին անկախություն պետք է, ապա նա խորը կվիրավորվի, չի բացառվում, որ ամոթանք կտա Ձեզ։ Եթե նման հարց ուղղեք դանիացուն կամ հոլանդացուն, ապա ծեծկռտուքից չեք խուսափի։

Օպորտունիստը սկզբունք չունի, մերժում է հանրային և քաղաքական ցանկացած սկզբունք։ Նրան բնորոշ է միջոցը նպատակ դարձնելը, միջոցի և նպատակի միջև կապը խզելը։ Օպորտունիստի համար չկան արժեքներ, հայրենիք, սրբություն։ Նա կարող է ժամերով ճամարտակել առանց պարզ հարցին պատասխանելու։ Եթե շատանում են օպորտունիստները, ապա ժամանակի ընթացքում ամեն ինչ անիմաստ է համարվում, իսկ հասարակությունն այլասերվում է և կորցնում իր գոյության իմաստը։

Հասարակությունն առաքինության շրջանակում պահելու պատասխանատուներն աշխարհիկ և հոգևոր իշխանություններն են։ Մի պահ պատկերացրեք, որ օրենսդիր, գործադիր, դատական, մարմինները, կուսակցությունները, եկեղեցին, մամուլը, բոլորն, ովքեր իշխանություն ունեն, փոխլրացնեն միմյանց, ներդաշնակ գործեն։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե պետությունն ու հասարակությունը անշեղորեն կզարգանան։ Իրականում՝ իշխանավորների ներդաշնակությունը, կամ պոետի ասած «ժողովրդի միասնությունը» հասարակության առաջընթացի ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ բավարար պայմանն է։ Անհրաժեշտ պայմանը սկզբունքներն են, որոնք ածանցվում են արժեքներից, վերջիններս էլ ազգային իդեալից։ Իսկ բավարար պայմանը հավակնությունն է՝ ազգային-քաղաքական հավակնությունը։

Իշխանությունների սկզբունքայնության և հասարակության առաքինության առումով՝ մեր երկրում իրավիճակն անմխիթար է, քանի որ ազգային իդեալ չկա, դրանից ածանցված արժեքներ չկան, բնականաբար՝ սկզբունքներով առաջնորդվողներ էլ չկան։ Քաղաքացիներին միավորող հավակնոտ գաղափար չկա։ Քաղաքական գործչի օրինակելի կերպար նույնպես չկա։ Կարճ ասած՝ օպորտունիզմը մեզ ուտում է։ Օպորտունիզմն այն դուռն է, որից ներս են սողոսկում թուրքացման, ռուսացման կամ սորոսացման վտանգներն իրար հետևից կամ ուս-ուսի տված։ Օպորտունիզմն է ստի, կեղծիքի, կոռուպցիայի, դավաճանության, չինովնիկի լկտիության ծնողն ու ժողովրդին «ժեխ» դարձնողը։

Վերջին շրջանում «լուրջ» մարդիկ քննարկում են, թե արդյոք մեզ անկախություն պետք է։ Եթե քննարկում են այս հարցը, նշանակում է իշխանություն ունեցողներն օպուրտունիստ են՝ ո՛չ սկզբունք ունեն, ո՛չ արժեք են ճանաչում, ո՛չ էլ միջոցն են տարբերում նպատակից։ Լավատեսի կարծիքով՝ եթե պետության մասին խոսույթում դանիացուն կամ գոնե հնդիկին ընդօրինակենք, ապա ամեն բան տեղը կընկնի։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»