Ներքին 4 տարի առաջ - 16:30 13-06-2022

Ռուստամ Բաքոյանի կինը հերքում է այն ամենը, ինչ ասել է․ Դատախազությունում հերքումը ևս կուսումնասիրվի

Oragir.news-ի հետ քիչ առաջ կապ է հաստատել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կինը՝ պնդելով, որ հերքում է այն ամենը, ինչ ավելի վաղ ասել էր տարբեր լրատվամիջոցների այն մասին, թե Բաքոյանը պարբերաբար ծեծել է իրեն ու իրենից շուրջ 15 հազար դոլար վերցրել տարբեր պատրվակներով։

Խոսքը սույն թվականի հունիսի 10-ին Politik.am-ում «Լուսանկարներ․ Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է․ նրանից ստացել է գրազի 3000 եվրո գումար, փորձել է իրենով անել 13 հազար դոլար արժեցող ժամացույց․ պատմում է կինը», News.am-ում` «Ռուստամ Բաքոյանն ինձ ասել է՝ ինչ ուզում ես հրապարակիր, մեր դեմ խաղ չկա», oragir.news-ում` «Չեմ կարող ասել՝ կկարողանա՞մ ցուցմունք տալ․ Բաքոյանի կողմից բռնության ենթարկված կինը՝ դատախազությունում ուսումնասիրության մասին» և tv 5-ում «Ականջներ կտրել սպառնացող Բաքոյանը ծեծել է կնոջը. ՔՊ-ական պատգամավորի նախկին կնոջ վկայությունը» հրապարակումների մասին է։

«Վերոնշյալ վերտառությամբ հոդվածները չեն համապատասխանում իրականությանը։ Հերքում ենք և պահանջում՝ վերը նշված կայքերին հերքել այդ տեղեկատվությունը, և հայցում եմ Ռուստամ Բաքոյանի ներողամտությունը կատարվածի վերաբերյալ», - գրել էր կինը:

Մեր հարցին, թե ինչպես կարող է բացատրել այս հերքումը, արդյո՞ք սպառնում են, կինը միայն պատասխանեց․ «Ո՛չ, ո՛չ։ Հերքում եմ իմ բոլոր ասածները»։

Oragir.news- ը դիմեց ոստիկանություն՝ հասկանալու համար, թե արդյոք այս հերքումը կարող է որոշակի ազդեցության արդյունք լինել, և արդյոք սա կարող է սա հիմք դառնալ որոշակի ուսումնասիրության։ Ոստիկանությունից պատասխանեցին, որ գործով զբաղվում է Դատախազությունը, և իրենք անելիք չունեն։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համաապատասխան տեղեկատվությունը փոխանցեք դատախազությանը։ «Նախորդիվ կատարված հրապարակումների հետ միասին նաև այդ հրապարակումը կդարձվի ուսումնասիրության առարկա»։

Հիշեցնենք նաև, որ Բաքոյանը նույնպես հերքել էր տեղեկությունները, որ ինքը ծեծել է քաղաքացիական կնոջը, նրանից գումար վերցրել։ Լրագրողների հարցին, թե ճանաչո՞ւմ է այդ կնոջը, պատգամավորը դրական պատասխան է տվել և նշել, որ այլ մեկնաբանություն չունի, դատախազությունը կպարզի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում