Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:21 13-06-2022

Համահայկական ամառային խաղերը կանցկացվեն 2023 թվականի օգոստոսին

Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստը՝ նախագահությամբ Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, փախնախագահներ Ալբեր Բոյաջյանի (ԱՄՆ),Ստեփան Տեր-Պեդրոսյանի (Լիբանան), Ռոլանդ Շառոյանի (Հայաստան), գործկոմի անդամներ Հերմինե Դուզյանի (Ֆրանսիա),Ավո Թոքատլյանի(Արգենտինա), Եփրեմ Բաղի(Թուրքիա), Վրեժ Շառոյանի(Սիրիա), Շահան Սեմերջյանի (Լիբանան)։

Ինչպես հայտնում են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, նիստի ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային հերթական խաղերի կազմակերպման ու անցկացման հարցերը։

Որոշվել է՝
1․ Համահայկական ամառային 8-րդ խաղերն անցկացնել 2023 թ․ օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում,
2․ Ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպել Գյումրիում,
3․ Ամառային խաղերն անցկացնել Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում,
4․ Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունն անցկացնել Երևանում,
5․ Առաջարկել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային մարմիններին պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող հայազգի մարզիկներին,
6․ Համահայկական խաղերի գործադիր մարմնի հաջորդ նիստում քննարկել պարօլիմպիկ խաղերի կազմակերպման հարցը,
7․ Լիազորել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին՝ ՀՀ կառավարության հետ քննարկել ամառային 8-րդ խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը,
8․ Գործադիր մարմնի քննարկմանը և հավանությանը ներկայացնել նաև Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին Ծաղկաձորում անցկացնելու հնարավորությունը,
9․ Վերոհիշյալ առաջարկներն ուղարկել գործադիր մարմնի անդամների հաստատմանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին