Արտաքին 4 տարի առաջ - 10:57 13-06-2022

Խաղաղությունը հնարավոր է, բայց Ուկրաինան պատրաստ չէ դրան հասնել ցանկացած գնով. Սթոլթենբերգ

Ուկրաինայի տարածքում խաղաղությունը միանգամայն հնարավոր է, բայց հիմնական հարցն այն է, թե ինչ գին է պատրաստ երկիրը վճարել դրա համար։ Արևմուտքի խնդիրն է այնպես անել, որ Կիևը ստիպված չլինի տարածքային զիջումների գնալ և կորցնել անկախությունը։ Այս մասին Ֆինլանդիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Սթոլթենբերգի խոսքով, Ուկրաինան պատրաստ չէ խաղաղության հասնել ցանկացած գնով։

«Ես չէ, որ պետք է դատեմ, թե որքան թանկ գին պետք է վճարի Ուկրաինան: Մենք նույնպես վճարում ենք, քանի որ աջակցություն ենք ցուցաբերում և պատժամիջոցներ կիրառում, բայց կասկած չկա, որ ամեն օր հենց ուկրաինացիներն են վճարում ամենաբարձր գինը»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը:

Ռազմական գործողությունները դադարեցնելու լավագույն ուղին, ըստ Սթոլթենբերգի, ՌԴ նախագահի կողմից պատերազմից հրաժարվելն է, քանի որ պատերազմի պատասխանատուն հենց Կրեմլն է։

Գլխավոր քարտուղարը նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցային սեղանի շուրջ բազմիցս խոսել է պատերազմի դադարեցման մասին։ Եվ արևմտյան գործընկերների խնդիրն է Կիևի դիրքերը հնարավորինս ամուր դարձնելը, ընդգծել է Սթոլթենբերգը։

ՆԱՏՕ-ի ղեկավարը չի բացառել, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով աշխարհակարգը կարող է փոխվել, սակայն վեճերը պետք է լուծվեն դիվանագիտական ​​ճանապարհով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը