Արտաքին 1 ամիս առաջ - 11:48 02-09-2026

Եթե ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք դուրս կգանք հենց վաղը, բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան. Պուտին

Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ։ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։

«Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական ռազմաբազան (Գյումրիում) իրեն պետք չէ, մենք դուրս կգանք հենց վաղը։ Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան մտադիր չէ Հայաստանին պարտադրել իր զինվորականների ներկայությունը։

Նրա խոսքով՝ ռուսական բազայի հետագա ներկայության մասին որոշումը պետք է հաշվի առնի հայկական կողմի և երկրի քաղաքացիների դիրքորոշումը։

Պուտինը գտնվում է Բիշքեկում, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և անցկացրել մի շարք երկկողմ հանդիպումներ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում