Արտաքին 4 տարի առաջ - 23:46 12-06-2022

Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին՝ առանց Շվեդիայի․ Նիինիստո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆինլանդիայի նախագահ Սաուլ Նիինիստոն հայտարարել է, որ եթե Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հետաձգվի՝ թուրքիայի հետ չկարգավորված խնդիրների պատճառով, ապա Ֆինլանդիան նույնպես չի միանա ՆԱՏՕ-ին:

«Այն ինչ վերաբերում է Շվեդիային՝ վերաբերում է նաև մեզ։ Սա նշանակում է, որ մենք ձեռք ձեռքի տված առաջ ենք շարժվում»,- ընդգծել է Նիինիստոն։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, որը դաշինքին անդամակցության հարցի շուրջ քննարկումների համար այցելել է Ֆինլանդիա, համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր, որ սկանդինավյան երկու պետությունների կողմից դաշինքին միանալու ցանկության հարցում Թուրքիայի մտահոգություններն արդարացի են:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը