Ներքին 4 տարի առաջ - 16:12 12-06-2022

Սիրելի՛ երիտասարդներ, թույլ չտա՛ք ձեր փոխարեն որոշել ձեր ապագան․ Արթուր Ղազինյան

Վերջին 50 օրվա բողոքի ցույցերի ընթացքում մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. Ֆրանսիայի հրապարակի միջին տարիքը 35 է, իսկ մեր դեմ կատաղի կենաց-մահու կռիվ տվող զանգվածի միջին տարիքը 65-ից բարձր է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Հիմա ի՞նչ է ստացվում. երիտասարդները, ում ապագան դեռ առջևում է, Ֆրանսիայի հրապարակում ու Երևանի փողոցներում խաղաղ պայքարում են իրենց ապագայի, նույնն է թե Հայաստանում Հայ մնալու իրավունքի համար, իսկ իրենց կյանքը լավից-վատից ապրած, կյանքի մայրամուտին գտնվող մեր հայրենակիցները հնարվոր բոլոր միջոցներով արգելափակում են այդ պայքարը:

65-ից բարձր տարիքի մեր հայրենակիցների վարքագծի հիմքում բացառապես էմոցիան ու էգոիզմն է, որով նրանք երիտասարդներին ստիպում են համակերպվել ստորացման ու պարտության հետ, փորձում են թունավորել նախանձի, չարության, պառակտման ու ատելության թույնով՝ զրկելով երիտասարդներին իրենց ապագան կառուցելու բնական ու արդար իրավունքից:

Սա մոտավորապես նման է այն իրավիճակին, երբ ընտանիքի պապիկը որոշում է թոռնիկի մասնագիտությունն ու կյանքի ուղին՝ առանց հարցնելու երեխայի կարծիքն ու հաշվի չառնելով նրա էությանը բնորոշ առանձնահատկությունները:
Հարկ է ընդգծել, որ բոլոր հասարակարգերում մասշտաբային ու համակարգային փոփոխությունները իրագործում են երիտասարդները, իսկ ավագ սերունդը՝ մասնակի մեղավոր լինելով ձևավորված արժեհամակարգային և մտածողության ճգնաժամի համար, առնվազն չեն խանգարում երիտասարդներին իրենց առաքելության մեջ:

Որքան էլ որ ցավալի լինի, պետք է ընդունենք, որ այսօր Հայաստանում ընթանում է սերունդների պայքար, և եթե, Աստված մի արասցե, հաղթի ավագ սերունդը, մենք դատապարտված ենք վերջնական ու անվերադարձ կործանման:

Սիրելի երիտասարդներ, ամենայն հարգանքով վերաբերվելով մեր ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ, թույլ չտաք ձեր փոխարեն որոշել ձեր ապագան, դուք եք ապրելու այդ ապագայում և դուք եք կրելու դրա ամբողջ բեռն ու ծանրությունը»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում