Արտաքին 4 տարի առաջ - 10:00 12-06-2022

Թուրքիան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը․ Չավուշօղլու

Թուրքիան բացասական է վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկիի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ-ին միանալ ցանկացողներն (Շվեդիան և Ֆինլանդիան) աջակցում են ահաբեկչությանը և սահմանափակումներ են մտցնում Թուրքիայի նկատմամբ»,- ասել է այցով Չեխիայում գտնվող նախարարը։

Չեխ նախարարն իր հերթին ասել է, որ այս հարցում Պրահայի և Անկարայի դիրքորոշումները տարբերվում են։

«Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք կուժեղացնի ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը և անվտանգությունը Կենտրոնական Եվրոպայում»,- պարզաբանել է Լիպավսկին։

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և միջազգային պարենային ճգնաժամի սպառնալիքը։ Չեխիայի և Թուրքիայի նախարարները աջակցություն են հայտնել Ուկրաինայի իշխանություններին և Ռուսաստանին անվանել «երկու հիմնական սպառնալիքներից մեկը, որին դիմակայում է ժամանակակից աշխարհը»։

Ilta-Sanomat պարբերականն ավելի վաղ գրել էր, որ Ֆինլանդիայի իշխանությունները հրաժարվել են կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Անկարայի առաջ քաշած պայմաններից մեկը, այն է՝ Թուրքիային հանձնել այն անձանց, որոնք այդ երկրում համարվում են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կամ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներ։ Երկու կազմակերպություններն էլ Թուրքիայում ճանաչված են որպես ահաբեկչական։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև