Ավելին 4 տարի առաջ - 23:01 11-06-2022

ԱՄՆ-ում 15,3 մլն դոլարով վաճառվել է Ստրադիվարիուսի ջութակը, որի վրա նվագել է նաև Էյնշտեյնը


Անտոնիո Ստրադիվարիի ջութակը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 15,3 մլն դոլարով։
Ըստ մասնագետների՝ «դա Վինչի» անունով գործիքը պատրաստվել է 1714 թվականին, այս շրջանը Ստրադիվարիուսի կյանքում ոսկե ժամանակ է համարվում։

Tarisio աճուրդի տան ներկայացուցիչ Ջեյսոն Փրայսը հայտնել է, որ ջութակը գրեթե 40 տարի պատկանել է հայտնի վիրտուոզ ջութակահար Տոշե Զայդելին, որը ոչ միայն ինքն է նվագել այս ջութակի վրա, այլև Ալբերտ Էյնշտեյնին է սովորեցրել ջութակ նվագել Փրինսթոնում։ Աշակերտն ու ուսուցիչը նույնիսկ համերգներով են հանդես եկան։ Այսպիսով, 1933-ին նրանք ելույթ են ունեցել Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ, որի հասույթն ուղղվել է ֆաշիստական ​​Գերմանիայից փախած հրեա գիտնականներին աջակցությանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին