Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:46 11-06-2022

Ո՞ւր են խոսքի ազատության համար կուրծք ծեծողները

Հայաստանը մտել է տոտալ բռնաճնշումների փուլ։ Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրել է մի վիճակի, երբ անգամ ամենաթույլ ընդդիմադիր դրսևորում ճնշվում է ուժայինների կողմից։ Նրանք մի կողմից թմբկահարում են ժողովրդավարության բաստիոն լինելու, խոսքի ազատության ու նմանատիպ այլ արժեքների մասին, մյուս կողմից ԱԱԾ աշխատակիցները մտնում են իր աշխատավայրից բերման են ենթարկում, ապա նաև ձերբակալում ընդդիմադիր հեռուստաընկերության տնօրենին։
Բագրաստ Եսայանին երեկ ԱԱԾ-ականները բերման ենթարկեցին «Երկիր մեդիայի» իր աշխատասենյակից՝ առանց որևէ բացատրության։ Սա խոսքի ազատության ոտնահարման կոպիտ դրսևորում է, որի վրա, սակայն, աչք են փակում ժամանակին խոսքի ազատության համար իրենց հետույքները պատառոտող «իրավապաշտպան» ՀԿ-ներն ու որոշ լրատվամիջոցներ։

Ո՞ւր են նրանք հիմա, ինչո՞ւ ձայները դուրս չի գալիս, ինչո՞ւ են լռում։ Եվ վերջապես, որտե՞ղ մնաց լրագրողական համերաշխություն ասվածը, երբ մեր ու իրենց գործընկերոջը ԱԱԾ են տանում մեկուկես տարի առաջ տեղի ունեցած մի անհեթեթ դեպքով, որին ինքը մասնակցություն չի ունեցել, ու մենք ձայն չենք հանում։ Ակնհայտ է, չէ՞, որ սա քաղաքական հետապնդում է կոնկրետ լրատվամիջոցի ղեկավարի նկատմամբ, չէ՞ որ նա չի լռում այսօր այս իշխանությունների իրականացրած չարագործությունների մասին, նրա ղեկավարած մեդիան 24/7 ռեժիմով ցուցադրում է ընդդիմության հանրահավաքները, բողոքի ակցիաները։ Իսկ դա չի կարող հանդուրժել երկրի գերագույն գլխավոր բռնապետը։ Ուստի հրահանգել է, որ ճնշեն Բագրատ Եսայանին։

Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանին էին ձերբակալում, լրագրողական համայնքը մեկ մարդու պես դատախազության դիմաց օրերով պիկետներ էր անում, հայտարարություններ տարածում՝ պահանջելով ազատ արձակել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող լրագրող-ակտիվիստ Փաշինյանին։ Այսօր այդ նույն Փաշինյանի ձեռամբ վաստակավոր խմբագիր են ձերբակալում մի անհեթեթ մեղադրանքով, ու ոչ ոք ձայն չի հանում՝ մի քանի լրատվամիջոց չհաշված, իհարկե։
Այս երկակի ստանդարտները մի օր թարս ձևով նրանց գլխին են շուռ գալու, որոնք ժամանակին կուրծք էին ծեծում այսպես կոչված խոսքի ազատության ու ժողովրդավարական արժեքների համար։ Այդ ժամանակ արդեն նրանց այլևս ոչ ոք չի պաշտպանելու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի