Արտաքին 4 տարի առաջ - 18:14 10-06-2022

Վրացիներն ու աբխազները պետք է ստեղծեն դաշնություն՝ Քութայիսի մայրաքաղաքով. Սաակաշվիլի

Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ վրացիներն ու աբխազները պետք է ստեղծեն միասնական պետություն։ Դաշնության վարչական կենտրոնը պետք է լինի Քութայիսին, գրում է Սաակաշվիլին սոցցանցում։

Քաղաքական գործիչը կարծում է, որ իր ծրագիրը կարող է իրագործվել Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի հաղթանակից հետո, երբ ռուսական զորքերը լքեն Վրաստանը։ Ընդ որում, Ցխինվալիի հարցը, Սաակաշվիլիի խոսքով, «ինքն իրեն կլուծվի»։

Վրաց-աբխազական նոր պետության մեջ, ասում է Սաակաշվիլին, թույլ կտրվի երկքաղաքացիությունը. «Աբխազիայի քաղաքացիները ավտոմատ կերպով կունենան Վրաստանի քաղաքացիություն, իսկ մնացած Վրաստանի քաղաքացիները Աբխազիայի քաղաքացիներ չեն լինի: Դրանով մենք ինքնաբերաբար կվերացնենք նրանց ձուլման վախը»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին