Ավելին 4 տարի առաջ - 10:55 10-06-2022

«Աերոֆլոտ»-ը բիզնես դասում Coca-Cola-ն փոխարինել է Pepsi-ով, իսկ շամպայնը՝ Prosecco-ով

«Աերոֆլոտ»-ն իր չվերթների ժամանակ բիզնես դասի ուղևորներին սպասարկելու համար Coca-Cola ընկերության ըմպելիքները փոխարինել է PepsiCo ընկերության արտադրանքով, հաղորդում է RBK-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Եթե ​​նախկինում ուղևորները Coca-Cola-ն ստանում էին 0.33 լիտր տարողությամբ ալյումինե տարաներով, ապա այժմ որոշել են ինքնաթիռները բեռնել Pepsi-Cola և Pepsi-Cola Max ըմպելիքների մեկ լիտրանոց շշերով, ենթադրաբար՝ այնուհետև բաժակների մեջ լցնելու համար։ Բացի այդ, ընկերությունը Sprite-ը փոխարինել է PepsiCo-ի կողմից արտադրվող 7Up-ով՝ նույնպես մեկ լիտրանոց տարաներով։

Հունիսի 8-ից բիզնես դասի ուղևորներին Montaudon Brut շամպայնի փոխարեն առաջարկում են prosecco՝ Valdobbiadene Superiore Giallʼoro Ruggeri, որը գրեթե կրկնակի էժան է (19-23 եվրոյի փոխարեն 10-14 եվրո՝ մեկ շիշի դիմաց):

«Աերոֆլոտ»-ից RBK-ին հաղորդել են, որ բոլոր փոփոխությունները կապված են Ռուսաստան ապրանքների մատակարարման և ներմուծման լոգիստիկայի խափանումների հետ, ինչպես նաև այն փաստի հետ, որ մատակարարներն այլևս չեն կարողանում կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները որոշակի կատեգորիաների ապրանքներ մատակարարելու հարցում:

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների