Արտաքին 4 տարի առաջ - 18:44 09-06-2022

ՌԴ Պետդումայում ներկայացվել է հանրային իշխանության մարմինների շենքերի մոտ ցույցերն արգելող օրինագիծ

ՌԴ Պետդումա է ներկայացվել օրենքի նախագիծ, որը նախատեսում է կայարաններում, դպրոցներում, աղոթատեղիներում, հանրային ​​իշխանության մարմինների շենքերում և դրանց հարակից տարածքներում ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի անցկացման արգելք։

Ըստ օրինագծի տեքստի՝ տարածաշրջանների իշխանությունները կարող են լրացուցիչ որոշել վայրերը, որոնցում արգելվում է հանրահավաքների անցկացումը, «եթե դա պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պատմական, մշակութային և այլ օբյեկտիվ առանձնահատկություններով»:

Օրինագծի հեղինակներից են Անդրեյ Կլիմովը, Վասիլի Պիսկարևը և Անդրեյ Լուգովոյը։

Ամենից շատ դիտված