Ներքին 4 տարի առաջ - 16:00 09-06-2022

Փաշինյանը Araratnews-ո՞ւմ է աշխատում, թե՞ Արայիկ Հարությունյանն է շփոթվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարցազրույցը՝ տրված Araratnews-ին։

Հարցազրույցը տեղադրվել է հետևյալ մեկնաբանությամբ՝ «Խոսել ենք բազմաթիվ հետաքրքիր թեմաներից», ապա 2 րոպե անց հեռացվել։ Մեզ են տրամադրել այդ զավեշտալի հրապարակման «սքրին-շոթը»։

Սրանից մի քանի ենթադրություն կարելի է անել․ կա՛մ Փաշինյանն աշխատում է Araratnews-ում ու Արայիկ Հարությունյանից հարցազրույց է վերցրել, հիշել հին ու բարի օրերը, երբ ինքը լրագրող էր, կա՛մ Հարությունյանը կառավարում է Փաշինյանի Ֆեյսբուքյան էջը և այն օգտագործում դիտումներ հավաքելու համար, կա՛մ էլ Արայիկ Հարությունյանը մի քանի էջեր է կառավարում ու Զարեհ Սինանյանի նման ինքն էլ է խճճվում, չի կողմնորոշվում՝ որ էջով ինչ տարածի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը