Ներքին 4 տարի առաջ - 15:08 09-06-2022

Համայնքի ղեկավարի տեղակալը և աշխատակազմի ղեկավարը պետք է հնարավորություն ունենան ավագանու նիստ հրավիրելու․ Պապոյան

Այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 14 հարց։ Նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցը վերաբերում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն։

Նիստում հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ասելով. «Օրենքի նախագծի փաթեթը բավականին մեծ է, և բացի վարչատարացքային բաժանումից՝ մենք ՏԻՄ օրենքում փոփոխություն ունենք, հանրային ծառայության մասին օրենքում, որոնք շատ կարևոր փոփոխություններ են։ Երեկ մենք շատ կարևոր քննարկում ունեցանք տարածքային կառավարման հանձնաժողովում և ըստ էության՝ բոլոր հարցերը քննարկեցինք, բայց մի հարցի շուրջ մտահոգություն կա, և ես այստեղ որոշակի առաջարկ ունեմ, եթե հնարավոր է, դա քննարկենք։ Խոսքը վերաբերում է ավագանու նիստերի հրավիրմանը, հրավիրվող սուբյեկտին, և առաջարկվում է, որ համայնքապետից բացի՝ համայնքի ղեկավարի տեղակալը և աշխատակազմի ղեկավարը հնարավորություն ունենան։ Ի՞նչ կարծիք ունեք, քանի որ ավագանին շատ բարձր սուբյեկտ է, և ինքն է ընտրվել, առաջնային մանդատ ունեցող խմբակցության ղեկավարն էլ ունենա հնարավորություն հրավիրելու, ի՞նչ վերաբերմունք ունեք այս հարցի շուրջ»։

Սանոսյանը պատասխանեց. «Բավական մեծ փաթեթ է՝ բավական մեծ փոփոխություններով։ Մենք ուղղակի կենտրոնացանք միավորման վրա ՝ հաշվի առնելով կարևորությունը։ Ե՛վ ՏԻՄ օրենքում, և՛ հանրային ծառայության մասին օրենքում մենք բազմաթիվ հարցեր ենք կարգավորում՝ սկսած ավագանիների հետ կապված հարցերից, նրանց այդտեղ աշխատելու հնարավորությունը, որպեսզի օրենքով կարգավորենք այդ խնդիրները։ Այս միավորման գործընթացի ընթացքում երբեմն լինում են այնպիսի խնդիրներ, որոնք օրենքով լավ կարգավորված չեն կամ նախատեսված չեն։ Այս կարգավորումը նրա համար է, որ եթե այն մարդիկ․ ովքեր իրավունք ունեն այդ նիստը հրավիրեն, ինչ-ինչ պատճառներով չկարողանան հրավիրել, մենք այլ գործընկերների լիազորենք իրականացնել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում