Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:04 09-06-2022

Գյուղացու՝ մթերման պայմանագիր կնքելու Ձեր առաջարկած ծրագիրը լավ մոտեցում չէ. Փաշինյանը՝ Քերոբյանին

Կառավարության հերթական նիստում քննարկվում է մթերման վարկերի ներքո պետական երաշխիքների տրամադրումը, որը ներկայացնում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանի խոսքով՝ անցյալ տարի Կառավարությունը որոշում ընդունեց, որ գյուղմթերք մթերող կազմակերպությունները մթերեն այնքան, ինչքան իրենց պետք է, այլ ոչ թե այնքան, ինչքան իրենց գրավում են։

«Անցյալ տարի ինը կազմակերպությանը տրամադրվել է 5,4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, կոչ եմ անում բոլոր գյուղացիներին ու մթերողներին մինչև հուլիսի 1-ը կնքել բոլոր մթերման պայմանագրերը։ Մենք լսում ենք անհանգստություններ, որ որևէ մթերող հրաժարվում է կնքել պայմանագիր, ես կրկնում եմ, որ եթե որևէ գղուղմթերք աճեցնող ունի դժվարություն՝ մթերման պայմանագիր կնքելու համար մթերող կազմակերպության հետ, հետո Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի մինչև վերջնաժամկետը այդ բոլոր պայմանագրերը, որոնք անհրաժեշտ են, որ գյուղմթերք աճեցնողները կնքեն, կնքվեն»։

Փաշինյանն ասաց. «Մենք ի՞նչ մեխանիզմ ունենք ստուգելու, որ այդ պայմանագրերն իրական պայմանագրեր են։ Եթե ֆորմալ փաստաթղթեր են լրացվում, որ վարկ ու աջակցություն ստանան, դա մի քիչ կարող է խնդրահարույց լինել, մենք դեմ չենք, բայց բովանդակությունից չշեղվենք, Ձեր ասածն արդեն մտահոգիչ է։ Ենթադրվում է, որ գյուղացին ուզում է մթերողի հետ պայմանագիր կնքել, ինքն ասում է՝ լավ է, ինձ ինչքան պետք է, ես կնքել եմ պայմանագիր։ Այսինքն՝ Ձեր պատմածից հասկանում եմ, որ արդեն կա խնդիր»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում