Արտաքին 4 տարի առաջ - 15:27 08-06-2022

Ռուսական դեղագործական ընկերություններին չեն բավարարում դեղերի որակի վերահսկման սարքերը. «Կոմերսանտ»

Ռուսական դեղագործական ընկերություններին չեն բավարարում քրոմատոգրաֆիկ սյունակները՝ սարքեր, որոնք օգտագործվում են նոր դեղերի մշակման և արդեն գրանցված դեղամիջոցների արտադրման դեպքում դրանց որակի վերահսկման համար: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով մի քանի դեղարտադրողների։

Մասնավորապես, «Ակտիվ կոմպոնենտ» ընկերությունից հայտնել են, որ իրենց քրոմատոգրաֆիկ սյունակների պաշարները կբավարարեն երեքից վեց ամիս։

Քրոմատոգրաֆիկ սյունակների դեֆիցիտը կապված է արևմտյան արտադրողների՝ Ռուսաստանին բաղադրիչներ մատակարարելուց հրաժարվելու հետ։ Ռուսաստանի Դաշնությունում սյունակների հիմնական մատակարարներն էին ամերիկյան Agilent Technologies-ը, Waters-ը, Phenomenex-ը և գերմանական Merck և Macherey-Nagel ընկերությունները: Պատերազմի սկզբից հետո նրանք սահմանափակել կամ դադարեցրել են իրենց աշխատանքը ռուսական շուկայում։

Ռուսական ընկերությունները այժմ քրոմատոգրաֆիկ սյունակներ են ստանում երրորդ երկրների միջոցով: Բայց լոգիստիկայի խախտման պատճառով սարքերը թանկացել են 30-50 տոկոսով, ավելացել է դրանց առաքման ժամկետը։ Որոշ դեղարտադրողներ սյունակներ են գնում կողմնակի միջնորդներից, մյուսները փորձարկում են չինական արտադրության սարքերը:

Բադությունն այն է, որ մատակարարի ցանկացած փոփոխության դեպքում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել դեղամիջոցի գրանցման ժամանակ ներկայացված փաստաթղթերում, իսկ դա երկար և բյուրոկրատական ​​գործընթաց է, նշել է «Վերտեքսը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում