Ներքին 4 տարի առաջ - 10:52 08-06-2022

ՍԴ նախագահը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հունիսի 7-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ։

ՍԴ նախագահը նախևառաջ ջերմորեն ողջունեց Կլեր Բազի Մալորիին և շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և Հայաստան այց կատարելու համար։ « Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել ձեզ Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բավական բարդ ժամանակներ է ապրում Եվրոպա մայրցամաքը, և հուսով եմ ձեր աջակցությամբ կկարողանանք հաղթահարել այդ խնդիրները։

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շատ ենք կարևորում Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցությունը, շատ կարևորում Վենետիկի հանձնաժողովի հետ մեր համագործակցությունը։ Մենք վաղեմի ավանդույթներ ունենք համագործակցության, տասնամյակներ են արդեն։ Հուսով եմ, որ ձեր նախագահության օրոք ոչ միայն կամրապնդվեն այդ կապերը, այլ նաև նոր լիցք կհաղորդվի այդ հարաբերություններին»,- ասաց Դիլանյանը` ևս մեկ անգամ ողջունելով Մալորիին։

Վենետիկի հանձնաժողովի նախագահը իր հերթին ասաց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում, նա կարևորեց հանդիպումը հատկապես կորոնավիրուսային համավարակից հետո և հարաբերությունների թարմացումը ԵԽ անդամ պետության հետ։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան