Ներքին 4 տարի առաջ - 16:43 07-06-2022

Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Իշխան Սաղաթելյանն ու նրա կինը

ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարագիր է ներկայացրել 2021 թվականին ու 2021 թվականի դրությամբ ունեցվածքի վերաբերյալ։

Իշխան Սաղաթելյանը հայտարարագել է տասը անշարժ գույք, որոնցից մեկի միանձնյա սեփականատերն է, մյուսի բաժնային՝ 50%-ի սեփականատերն է, և մյուս ութ գույքին տնօրինում է որպես համատեղ սեփականություն։ Միաձնյա սեփականատեր է Արաբկիրում գտնվող բնակարանի, Երևանի Կենտրոն համայնքում գտնվող բնակարանի բաժնային սեփականատեր է, Գեղարքունիքի մարզում գտնվող ութ հողամասի համատեղ սեփականատեր է։

2021–ին վաճառել է 2009 թվականի արտադրության Range Rover ավտոմեքենան՝ 8.5 մլն դրամով։
2019–ին նվեր է ստացել 8 մլն դրամանոց մատանի, որն առկա է։ Բանկային հաշվին հայտարարագրել է 2 մլն 656 հզր դրամ, կանխիկ հայտարարագրել է 56 մլն դրամ, 92 000 դոլար, 28 000 եվրո։
Որպես աշխատանքի վարձատրություն նշել է 4 մլն 221 հզր դրամ՝ ԱԺ–ից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է մոտ 52 մլն դրամ, վարկի մարմանն ուղղված գումարը տարեկան կազմել է մոտ 12 մլն դրամ։

Իշխան Սաղաթելյանի և (կամ) նրա ընտանիքի անդամի կազմակերպությունում ունեցած մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) տոկոսը «Ի-ՄԵԳԱ սերվիս» ՍՊԸ–ում կազմում է 100, «Ինվեստ հոթել գրուպ» ՍՊԸ–ում 100, «Մասսակա» ՍՊԸ–ում 50 և «Արիանա հյուրանոց» ՍՊԸ–ում 100 տոկոս։

Իշխան Սաղաթելյանի տիկինը՝ Լիանա Խաչատրյանը, Երևանի Կենտրոն համայնքի բնակարանի բաժնային սեփականատեր է, Կենտրոն համայնքում ավտոտնակի սեփականատեր է, ինչպես նաև Գեղարքունիքի Գեղամավանում հողամաս ունի։ 2017–ին ձեռք է բերել Toyota մակնիշի ավտոմեքենա, որն առկա է 2021–ին։ 2.5 մլն փոխառություն ունի։

2019–ին 4 մլն դրամանոց վզնոց է նվեր ստացել։ Բանկային հաշվին հայտարարագրել է 70 000 դրամ, և 19 դոլար, կանխիկ ունի 75 000 դոլար, 32 մլն դրամ և 22 հզր եվրո։

Աշխատանքի վարձատրություն նշել է 620 հզր դրամ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ–ից, հանգստի համար ծախսել է 2 մլն 138 հզր դրամ։

Ստացվում է՝ Իշխան Սաղաթելյանն ու կինը, ըստ կանխիկ ու անկանխիկ գումարների հանրագումարի, համատեղ ունեն մոտ 100 մլն դրամ, 167 հզր դոլար, 50000 եվրո։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում