Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:59 07-06-2022

Փառուխն այլևս չկա, Քարագլխի հանձնումը հանելուկային էր. միակ դեպքն է, երբ ընդդիմությունն իշխանությանը հողատվության մեջ չի մեղադրում

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հիմնադիր Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փառուխն այլևս չկա:
Եկեք հիշենք:
24.03.2022թ Փառուխը (այնուհետև՝ Քարագլուխը) հանձնվեց թշնամուն: Նույն օրը ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում Փառուխն անվանափոխվեց՝ «Фарух»-ից դարձավ «Фурух»:
«Фурух»-ի կարգավիճակում Փառուխը ՌԴ ՊՆ-ի քարտեզում մնաց շուրջ 2.5 ամիս:
05.06.2022թ-ից ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում Փառուխն այլևս չկա: Չկա ոչ «Фарух»-ի, ոչ էլ «Фурух»-ի կարգավիճակում: Չկա և վերջ:

ՀԳ. Փառուխի (այնուհետև՝ Քարագլխի) հանձնումը հանելուկային էր: Սա միակ դեպք է, երբ օրվա խորհրդարանական ընդդիմությունը օրվա իշխանությանը հողատվության մեջ չմեղադրեց»:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը մտել են Փառուխ ու շարժվում են դեպի Քարագլուխ։ Մաիտի 27-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխ բնակավայրի տարածքից։

Մինչդեռ նույն օրն Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է ռուսական կողմի հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ ադրբեջանական զինուժը շարունակում է դիրքերում մնալ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքներում։
Ապրիլի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի հերթական նիստում տեղեկացրել էր, որ ռուսական կողմի հետ շարունակվում են ջանքերը՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:

Oragir.news-ի հետ զրույցում Հեքիմյանն ասաց, որ կդժվարանա ասել, թե ինչ պայմանավորվածություններ են եղել, բայց իրականում Փառուխը հանձնվեց հենց մարտի 24-ին։ «Թեև ռուսական կողմը պնդում էր, որ այն հետ է բերվել, սակայն այսօր ունենք մի իրավիճակ, երբ Քարագլուխն ընդհանրապես չկա, իրենցն է, իրենցն է նաև Փառագլխի մի մասը։ Մյուս մասը դեռ մերն է։

Ուզում եմ շեշտել, որ այսօր փաստացի աշխարհագրորեն ոչինչ չի փոխվել, փոփոխություն է կատարվել միայն քարտեզի վրա։ Այսինքն՝ ոչ թե ինչ-որ գործողություն է եղել, այլ միայն քարտեզն է փոխվել։ Ընդ որում՝ հենց հանձնվելու օրը ռուսական քարտեզներում փոխվեց նաև բնակավայրի անվանումը, այն մոտ 2,5 ամիս այլ անվամբ մնաց, իսկ հունիսի 5-ից հետո այլևս ոչ մի անվանում չկա։ Իսկ ռուսները, ինչպես հայտնի է, հենց այնպես ոչինչ չեն գրի ու անվանում էլ չեն փոխի»։

Հեքիմյանի դիտարկմամաբ՝ այն, որ գործող ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է Շուշին հանձնելու, Հադրութը հանձնելու, ճանապարհները տալու ու էլի շատ բաներում, իսկ Փառուխն ու Քարագլուխը տալու համար որևէ մեղադրանք չի առաջադրում իշխանությանը, կարելի է ենթադրել, որ «այստեղ ռուսների մատն է խառը»։

Նա նաև ընդգծեց, որ հատկապես Քարագլուխը շատ մեծ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ Քարագլխից երևում են թե՛ Աղդամը, թե՛ Ստեփանակերտը։ «Ադրբեջանցիների համար Փառուխն ու Քարագլուխը սկզբունքային նշանակություն ունեին նաև այն պատճառով, որ Աղդամում, ինչպես հայտնի է, տեղակայված է ռուս-ադրբեջանաթուրքական մոնիթորինգի կենտրոն։ Տեղեկություններ կան, որ Քարագլխից այդ մոնիթորինգի կենտրոնը նույնպես երևում էր․ սա է պատճառը, որ ադրբեջանական կողմի համար այդ բարձունքը ռազմավարական նշանակության է»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ