Արտաքին 4 տարի առաջ - 14:17 07-06-2022

Deutsche Bank-ը պատերազմի սկզբից հետո հարյուրավոր IT-մասնագետների է ՌԴ-ից տեղափոխել Գերմանիա

Deutsche Bank ֆինանսական կոնգլոմերատը վերջին երեք ամիսներին Ռուսաստանից Գերմանիա է տեղափոխել հարյուրավոր բարձր որակավորում ունեցող ծրագրային ապահովում մշակողների: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով տեղափոխման մանրամասներին քաջածանոթ աղբյուրներին։

Մինչ պատերազմի սկիզբը Ռուսաստանում Deutsche Bank-ի երկու կենտրոններում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, աշխատում էր մոտ 1500 մարդ։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո Deutsche Bank-ը աշխատակիցներին առաջարկել է տեղափոխվել Բեռլին։ Առաջարկն ընդունել է աշխատակիցներi մոտ կեսը, իսկ մեծ մասն արդեն տեղափոխվել է։

«Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի բոլորը հասկանան, որ (Գերմանիա տեղափոխվելը) պարտադիր չէ»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը՝ նշելով, որ ոչ ոքի «շանտաժի չեն ենթարկել» և չեն ստիպել մեկնել Ռուսաստանից իրենց կամքին հակառակ։ «Դա չի եղել տարհանում»,- ասել է մեկ այլ աղբյուր՝ տեղի ունեցածը համարելով անձնակազմի սովորական տեղափոխում, բայց «շատ ավելի մեծ չափերի և մասշտաբների»:

Ընդհանուր առմամբ, մոտ երկու հազար մարդ որոշել է Ռուսաստանից տեղափոխվել Գերմանիա. դրանք Deutsche Bank-ի աշխատակիցներն են և նրանց ընտանիքի անդամները։ Բոլոր տեղափոխված աշխատակիցները պաշտոնապես ներգաղթել են և Բեռլինում արդեն անցել աշխատանքի։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև