Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:26 06-06-2022

ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիաների կողմից թողարկված սերտիֆիկատները ընդունելի պետք է լինեն ԵՄ գործընկերների կողմից. Քերոբյան

2021 թվականի բյուջեի կատարողականը քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց՝ հաշվետու տարվա ընթացքում ԵՄ հետ կապված որևէ աշխատանք չի ունեցել.

«ԵՄ-ի կողմից որպես դրամաշնորհ ՀՀ-ին տրվող տարբեր տեսակի օժանդակություններ կան, որի ներքո մենք, օգտագործելով ԵՄ մասնագիտական կարողությունները, լավացնում ենք ՀՀ-ի օրենսդրությունը, ինչպես նաև համապատասխանեցնում ենք եվրոպական չափանիշներին, ուպեսզի կարողանանք այս կա այն ոլորտում կառուցվածքային և որակական բարեփոխումներ իրականացնել»։

Քերոբյանի խոսքով՝ այնպես են անում, որ ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիաների կողմից թողարկված սերտիֆիկատները ընդունելի լինեն եվրոպական գործընկերների կողմից։ ՀՀ-ում լաբորատորիաների նկատմամբ վստահությունն էլ պետք է բարձրանա, որի արդյունքում տարբեր ոլորտներում, իրենց կյանքի որակում մարդիկ պետք է զգան դրական փոփոխություններ։

Անդրադառնալով GSP + համակարգին՝ ասաց, որ արտոնությունների իրական չափը շատ չնչին է, այսինքն՝ դրա արդյունքում ընկերություններին տրվող մաքսային արտոնությունների չափը այնքան էլ մեծ չէ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի