Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 14:09 06-06-2022

Չարիքը պետք է բացարձակորեն վնասազերծել

Դիմանկարի մեծագույն վարպետ Ֆրանցիսկո Գոյան նկարներից մեկն ավարտելուց հետո հենց կտավի վրա էլ գրել է. «Կան մարդիկ, որոնց մարմնի ամենաանպարկեշտ մասը դեմքն է. լավ կլինի` չարագույժ ֆիզիոնոմիայի տերերն իրենց այդ ունեցվածքը թաքցնեն վարտիքում»։

Իմ ընկալմամբ` չկա առավել անպարկեշտ ու չարագույժ ֆիզիոնոմիա, քան Նիկոլինն է։ Նա վաղուց հետևում է թողել, տեսանելիորեն գերազանցել է բռնակալ Բելին, գազանաբարո Նեռին, եղբայրասպան Կայենին, ցանկասեր Կալիգուլային, կեղեքիչ Ներոնին, դաժանագույն ինկվիզիտոր Տորկվեմադային, արյունարբու հայատյացներ Էնվերին ու Թալեաթին, ֆաշիստ Հիթլերին` մարդկությանը հայտնի բոլոր չարագործներն։ Նիկոլը ամենայն չարիքի հանրագումարային մարմնացումն ու այսօրվա դեմքն է։ Նրա սֆաթը առնվազն մարդասիրական նկատառումներով ու ախտազերծման, հիգիենիկ նպատակներով այլևս պետք է չերևա հեռուստաէկրանին, կայքէջերում, մամուլում, լրահոսում` ոչ մի տեղ։ Այն տհաճ է, անամոթ, զզվելի, գազանային։

Այդ այլանդակությունը այլևս չպետք է տեսնի հայեցի ինքնությունը պահպանելու համար պայքարի դուրս եկած, թրքահպատակության ու թրքացածության ապագան մերժող հայը։ Այդ հայակործան չարիքի դեմքը պատկերելու այլ ձևեր պետք է գտնել։ Չարիքի ու տմարդության հոմանիշ դարձած նրա անունը արդեն մոռացության պետք է մատնվի։ Նրան պետք է այսուհետ կոչել դավաճան, թրքալաճ, հայակործան, ուրացող կամ էլի բազում ինչ-որ ձևերով, բայց այլևս երբեք` իր ավազանի անունով։

Այդպես արեցին շրջահայաց ու խելամիտ հույները գրեթե երկուսուկես հազարամյակ առաջ։ Արտեմիսի տաճարը հրի մատնած եփեսոսցի փառատենչի չարագործության արձանագրումը մնաց, իսկ չարագործի իրական անունը կորավ, մոռացվեց ու չկա պատմության հիշողությունում հենց այն բանի շնորհիվ, որ նրան Հերոստրատոս /Ἡρόστρατος/` «հետքը այրած» անունով կոչեցին։ Բոլոր տեսակի ու տրամաչափի դավաճաններին, կապիտուլյանտներին, թրքահպատակներին, հավատափոխներին, հայատյացներին ու նաև այս թափոնի ղեկավարին պետք է առնվազն բոյկոտ հայտարարել, անտեսել, արհամարհել, ջնջել մեր կյանքից։ Անհրաժեշտ է ցույց տալ, որ ինչպես թրքալաճ դավաճանը ընդունակ չէ ու չի կարողանում կառավարել, ինչպես այլևս չունի իշխանություն, ճիշտ այդպես էլ չկա, բացակա է, գոյություն չունի երկրի ու ժողովրդի կյանքում։

Անհնազանդությունը սորոսաթրքական ռեժիմին, հայոց եղեռնը կրկնելու դեմ պայքարը անհրաժեշտորեն պետք է ազդեցիկ, արդյունավետ, անհաղթահարելի ձև ու բովանդակություն ստանան և տեղում դոփել թույլ չտվող, հայոց պետականությունը և ինքնությունը պահպանելու նպատակը իրագործելի դարձնող մարտավարություն ու ռազմավարություն պետք է որդեգրեն։ Մենք պետք է այլևս թույլ չտանք, որ օրենքներն ու սահմանադրությունը իր հնարած կանոններով փոխարինած հանցագործն ու օրինազանցը խոսի կարգ ու կանոնի, իրավունքի ու ազատությունների մասին։ Մենք պետք է դահիճին թույլ չտանք խոսել մարդասիրության մասին, բարոյականության բոլոր չափերն ու սահմանները ոտնահարածին՝ խոսել բարոյականության մասին։ Մենք պետք է թույլ չտանք, որ ժողովրդի դեմ զենք ու զորքով դուրս եկած, ժողովրդի կամքն անտեսող վախկոտը խոսի ժողովրդավարության մասին։ Մենք այլևս պետք է թույլ չտանք, որ այդ պաթոլոգիկ ստախոսը ստի, որ այդ պրոֆեսիոնալ սադրիչը մոլորեցնի ու խաբի ժողովրդին։ Այդ մարդակեր կուռքին պետք է տապալել։ Արդեն մեկ ամսից ավելի է` մենք ամեն օր տեսնում ենք, որ ոստիկանը կամ թիկնապահը հանուն պարգևատրման, հավելավճարի, կրկնակի աշխատավարձ ստանալու պատրաստ է սորոսաթուրք դրածոյի հրամանով երեխա ծեծել, ծերունու խոշտանգել, կնոջ նկատմամբ իր բռունցքի ու գլխի բթության ուժը ցուցադրել, պատգամավորի հանդեպ ձեռնամարտի հնարքներ կիրառել` ամեն ինչի։

Ուստի և հարց է առաջանում՝ ինչո՞ւ է թրքալաճ վախկոտը համոզված, որ նույն այդ վարձկան դահիճին չի կարելի նվիրել բնակարան, մեքենա, ամառանոց, մոտորանավակ ու էլի ինչ որ նա ուզի, նաև ի սրտե տալ մի մեծ տուփ մոմպաս ու պիցցայի շատ կտրոններ, որպեսզի նա ոչ թե հայությանը կործանելու նպատակով նշանակված մերօրյա Բելի մարմինը պաշտպանի, այլ բռնակալ կուռքի վիզը ոլորի։ Մարդկության պատմությունը անհաշվելի դրվագներ ունի, երբ համազգային ու համապետական շահերը պաշտպանելու, պետականությունն ու ժողովրդին վերահաս վտանգից փրկելու համար չարիքը վերացրել են հենց չարագործի մտերիմ ու վստահելի, բայց նաև ողջամիտ ու շրջահայաց մերձավորները։ Իհարկե, նույնքան բազմաթիվ են նաև դրվագները, երբ նույն մերձավորները կարողացել են խնդիրը լուծել խաղաղ իշխանափոխության զանազան եղանակներով, երբ չարիքը գոնե մի փոքր ողջամիտ ու շրջահայաց է եղել։

Ամենայն իմաստներով, բոլոր հնարավոր կորուստների ու ձեռքբերումների հանրագումարում խաղաղ խշխանափոխությունը հայության՝ այսօր հետապնդած առաջնային նպատակին հասնելու անհամեմատ արդյունավետ, առավել անկորուսը ու նախընտրելի ճանապարհն է։ Իսկ եթե ինչ-որ մեկը, ոմանք կասկածներ ունեն, որ թրքալաճ չարագործին պետք է վնասազերծել, ապա թող պատկերացնեն, թե ինչ կլիներ, եթե հայերիս նահապետ Հայկը այդպիսի կասկածներ ունենար ու իր եռաթև նետով չխոցեր Բելին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ