Արտաքին 4 տարի առաջ - 14:18 06-06-2022

«Ռոսնեֆտը» դուրս է եկել Վրաստանում ակտիվներ ունեցող ընկերությունից

Պատժամիջոցների տակ հայտնված «Ռոսնեֆտը» դուրս է եկել Petrocas Energy Group ընկերությունից, որը ակտիվներ ունի Վրաստանում: Ռուսական պետական ​​ընկերության տնօրենների խորհրդի երկու ներկայացուցիչներ հրաժարական են տվել։

Ինչպես հաղորդվում է Petrocas Energy Group-ի պաշտոնական կայքում, «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 49%-ը գնել է ընկերության ղեկավար Վանո Նակաիձեն։ Գործարքի գումարը չի հաղորդվում։

Գործարար Դավիթ Յակոբաշվիլիին պատկանող Petrocas Energy Group-ը ունի նավթային տերմինալ Փոթի նավահանգստում, Gulf գազալցակայանների մանրածախ ցանց, ինչպես նաև զբաղվում է ավիավառելիքի վաճառքով։

2014-ի վերջին «Ռոսնեֆտը» ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի մինորիտար փաթեթ 144 միլիոն դոլարով: Այդ ժամանակ ռուսական ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է զգալիորեն ընդլայնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ ավելացնելով գործունեության աշխարհագրությունը և հավելյալ դիվերսիֆիկացնել մատակարարման երթուղիները:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև