Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:40 06-06-2022

Արգիշտի Քյարամյանին զոհված զինծառայողների հարազատների ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

Ինչպես հայտնի է, զոհված զինծառայողների հարազատները ինքնաբացարկ էին ներկայացրել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին և կարծում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու իրենց պահանջը պետք է քննվի այլ քննչական մարմնի կողմից։ Օրեր առաջ զոհվածների մայրերը ՔԿ-ի մոտ էին՝ իրենց ներկայացրած միջնորդության պատասխանը ստանալու ակնկալիքով, այդ օրը, սակայն, Քյարամյանի հետ հանդիպում այդպես էլ չկայացավ։

Զոհվածների իրավահաջորդների փաստաբան Վահան Հովհաննիսյանը oragir.news-ի հետ զրույցում հայտնեց, որ միաժամանակ միջնորդություն էր ներկայացվել գլխավոր դատախազին, որպեսզի նա քրեական գործ վերցնի և հանձնարարի մեկ այլ քննչական ստորաբաժանման։ «Նման քննչական ստորաբաժանում միայն ԱԱԾ քննչական դեպարտամենտը կարող է լինել, քանի որ հակակոռուպցիոնն արդեն քննել ու անգործություն էր դրսևորել։ Մենք նաև տեսնում ենք, թե ինչ է կատարվում ՔԿ-ում, բայց դատախազի կողմից մեր ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է։ Այսինքն՝ դատախազությունը մեր միջնորդությունն ուղարկել է զինվորական դատախազություն և զինվորական դատախազության կողմից ինքնաբացարկի միջնորդույթունը մերժվել է։ Հետևաբար, գործը շարունակում է մնալ ՔԿ ԶՔԳՎ վարույթում, սակայն ծնողները շարունակում են իրենց անվստահությունն հայտնել այնտեց տարվող քննությանը»։

Հովհաննիսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հարցաքննության հարցում դեռ որևէ հստակություն չկա։ «Իրենք այսօր էլ չեն հրաժարվում այդ հարցաքննությունն իրականացնելուց, հակառակը՝ պնդում են, որ անպայման իրականացվելու է այդ հարցաքննությունը, սակայն ժամկետների հետ կապված ոչինչ ասել չեն կարող։ Պատճառաբանում են, որ գործը նոր են ստացել, մոտ 20 օր առաջ, իսկ իրենց պետք է համակողմանի ուսումնասիրել քրեական գործը, որը տասնյակ հատորներից ավելի է, որից հետո նոր պատշաճ իրականացնել հարցաքննություն։

Այս հիմնավորումը ընդունելի չէ, քանի որ մենք նույն Քյարամյանի հետ հանդիպմանը առարկայական օրինակ բերեցինք, որ նույն ԶՔԳՎ-ից, երբ պաշտպանական կողմին տալիս են քրեական գործի նյութերը, 20 հատորին ծանոթանալու համար տրամադրվում է 7 օր ժամկետ և այդ 7-օրյա ժամկետը ողջամիտ է համարվում, որպեսզի պաշտպանական կողմը հնարավորություն ունենա ծանոթանալ և միջնոդրություններ ներկայացնի։ Հիմա կրկնակի անգամ պակաս է քրեական գործի հատորների քանակը։ Հետևաբար, մենք ենթադրում ենք, որ առավելագույնը պետք է լինի 7 օր, մինչդեռ մենք տեսնում ենք, որ 20 օր է՝վչի իրականացվում հարցաքննությունը»։

Փաստաբանը նշեց, որ չնայած դրան՝ կարծում է, որ հարցաննությունը ցանկացած դեպքում կիրականացվի։ «Ես դրանում վստահ եմ, որովհետև այլ տարբերակ չունեն, դա բավարարված միջնորդություն է դատախազմի կողմից, ցուցում է տրվել կատարել այդ գործողությունը։ Այլ են հարցաքննության իրականացման տեխնիկական պայմանները, թե որտեղ կիրականացվի այդ հարցաքննությունը և ինչ կարգով կիրականացվի։ Մեր պնդումն այն է, որ հարցաքննությունը պետք է իրականացվի քննիչի աշխատասենյակում, ոչ թե քննիչը ինքը պետք է մեկնի կառավարության շենք կամ կառավարական առանձնատուն, կամ, որ ավելի վատ է, հարցերը մեյլով ուղարկի և պատասխանները մեյլով ստանա։ Այսինքն՝ էնպիսի կարգով, որ դատավարությունը չի նախատեսում, մենք պնդելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ ներկայանա քննիչի աշխատասենյակ այնպես, ինչպես մնացած բոլոր քաղաքացիները»։

Նա նաև տեղեկացրեց, որ դատախազի կողմից Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը մերժվելուց հետո իրենք դիմել են դատարան․ «Դատարանը քննել է և մերժել է անգործության դեմ մեր ներկայացրած բողոքը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին