Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:55 06-06-2022

Ո՞նց չեք ուսումնասիրել, ամիսն անցել է, առաջնային ձեր գործերից մեկը պետք է լինի կատարողականը. քաղաքապետը՝ վարչական շրջանների ղեկավարներին

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հաշվետու ժամանակահատվածում գերատեսչությունները ներկայացնում են հաշվետվություն։

Քաղաքապետին զեկուցվեց վարչական շրջանների և վարչությունների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին։

Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին զեկուցեց, որ դեռ ուսումնասիրություն չի կատարել, թե ինչի հետ է կապված վարչական շրջունում բյուջեի քիչ հավաքագրումը, ցուցանիշը դեռ չեն ուսումնասիրել, կուսումնասիրեն, կզեկուցեն.

«Չէ՛, այսինքն՝ չեք ուսումնասիրել, ո՞նց չեք ուսումնասիրել, ամիսն անցել է, առաջնային ձեր գործերից մեկը պետք է լինի կատարողականը, ու ընթացքում հասկանաք, թե ինչի են ձեզ մոտ վատ կատարողականները։ Եթե մենք նորմալ հավաքագրում չենք ունենում, հետևաբար ծրագրերը , որոնք ուզում ենք վարչական շրջաններում իրականացնել, ուղղակի չենք կարողանալու անել։ Բոլոր վարչական շրջաններում, որտեղ կա թերակատորում, պետք է զեկուցվի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում