Ներքին 4 տարի առաջ - 09:44 06-06-2022

Ինչո՞ւ չբացվեց Բաբաջանյան փողոցը. անկլավների հանձնումը լինելու է մոտ ապագայում

Ինչպես արդեն հայտնել ենք, շաբաթ օրը հանդիսավորությամբ տեղի է ունեցել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը:

Հանդիսավոր արարողության ընթացքում, իհարկե, չի խոսվել այն մասին, որ կառավարությունը նախատեսում էր միաժամանակ ավարտել նաև Բաբաջանյան փողոցի շինարարությունը, որը 4-րդ գյուղը պետք է կապեր նորաբաց կամրջին։ Տեղի բնակիչներն ասում են՝ ճանապարհի մի կողմի շինարարությունն ավարտված է, անգամ ձմռանը աշխատանքները չէին դադարում, սական արդեն տևական ժամանակ է՝ փողոցի մյուս հատվածի շինարարության աշխատանքները դադարեցված են, տեղում էլ տեխնիկա գրեթե չի աշխատում։

Oragir.news- ի տեղեկություններով՝ բանն այն է, որ հանրապետությունում ճանապարհաշինարարություն իրականացնող գրեթե ողջ տեխնիկան տեղափոխվել է Տավուշի մարզ, որտեղ արագորեն փորձում են կառուցել Տավուշի մարզի 7 գյուղերը՝ անկլավները շրջանցող ճանապարհ։

Դատելով այդ ճանապարհների կառուցման հրատապությունից՝ կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում պետք է սպասել Տավուշի անկլավների հանձնման գործընթաց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի