Ներքին 4 տարի առաջ - 13:51 04-06-2022

Ալեն Սիմոնյանի աները նախարարությունում պաշտոն է ստացել

Oragir.news-ի տեղեկություններով` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աները` Ձոնիկ Մարգարյանը, որոշ ժամանակ առաջ պաշտոն է ստացել արդարադատության նախարարությունում։

Ըստ լուրերի` Մարգարյանը պաշտոնի է նշանակվել ԱԺ նախագահի միջնորդությամբ։ Արդարադատության նախարարությունից մեզ փոխանցեցին. «Ձոնիկ Մարգարյանը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է»։ Նա ՊՈԱԿ֊ի տնօրեն է նշանակվել ապրիլի 14֊ից։

Նշենք` Կենտրոնի գործունեության առարկան և խնդիրն է ՀՀ քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպումը եւ այլ գործառույթներ։

Նշենք, որ Ձոնիկ Մարգարյանը մի քանի պաշտոններ է զբաղեցրել։ Նա եղել է նաեւ Կենտրոնի փոխթաղապետ:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ