Ներքին 4 տարի առաջ - 20:49 03-06-2022

Երեւանի փաստացի եկամուտները 2021-ին կազմել են 81 մլրդ 729 մլն դրամ. Հրաչյա Սարգսյան

Երեւանի փաստացի եկամուտները 2021 թ. կազմել են 81 մլրդ 729 մլն դրամ։ Ինչպես փոխանցում է News.am-ը, այս մասին Ազգային ժողովում հունիսի 3-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ընդ որում, մայրաքաղաքի ճշտված բյուջեն շուրջ 85 մլրդ 801 մլն դրամ է կազմել: «Արդյունավետությունը՝ 95.3 տոկոս»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով հասարակական տրանսպորտի խնդրին՝ Երեւանի քաղաքապետը, մասնավորապես, նշեց, որ նախորդ տարի ձեռք է բերվել 8.6 մետրանոց 211 ավտոբուս։ Սակայն մոտ ապագայում դրանց թիվը կավելանա։ «Մեկ ամիս առաջ 87 12 մետրանոց ավտոբուսի գնման պայմանագիր էր կնքվել»,- ասաց քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է