Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:07 03-06-2022

«Մարդագողերը». Ական փորձում է կատարել իշխանությունների հրահանգը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի նշանակած Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանը՝ Ական, նշանակման օրվանից փորձում է կատարել իշխանությունների հրահանգը եւ ընդդիմադիր ավագանիներին բերել իր դաշտ, որ կարողանան նիստեր հրավիրել՝ կանոնակարգ, հաստիքացուցակ, համայնքի բյուջե հաստատել։ Սակայն քրեական աշխարհի հետ շփումներ ունեցող Ակային դա չի հաջողվում։ Եթե «մարդագողությունը» հաջողվեր, ապա արագությամբ ավագանու նիստ կհրավիրեին եւ կընդունեին համայնքի բյուջեն։


Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին կալանավորելուց հետո դատարանը Փաշինյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի հայցով մինչեւ հուլիսի 15-ն արգելել է ավագանու նիստերը եւ մերժել է «Ասլանյան դաշինքի» դիմումը՝ նիստ հրավիրելու թույլտվության խնդրանքով։ Բայց քանի որ իշխանությունները թքած ունեն դատարանի եւ օրենքի վրա, ուստի ավագանիում մեծամասնություն ունենալուն պես հրատապ նիստ կհրավիրեին։

Հիշեցնենք, որ «Ասլանյան դաշինքն» ունի 15 մանդատ, 2 մանդատ Վանեցյանի «Հայրենիքինն» են, ՔՊ-ն, ՀԱՍԿ-ը, որով առաջադրվել է Ական, «Ապրելու երկիր»-ը միասին ունեն 16 մանդատ։ «Ասլանյան դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանին հարցրինք՝ հնարավո՞ր է «դավաճաններ» լինեն՝ իբրեւ թե հանուն համայնքի շահի։ Նա ասաց, որ կես տարի հենց իրենք են գործում հանուն համայնքի շահի, իսկ իշխանությունները վիժեցրել են․ «Մեր խմբակցության բոլոր անդամները լուրջ, պարկեշտ, կրթված, համայնքը հարգող մարդիկ են»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր