Արտաքին 4 տարի առաջ - 19:54 02-06-2022

Լիտվան Թուրքիայից անվճար Bayraktar կստանա Ուկրաինայի համար

Թուրքական գրոհային անօդաչու թռչող սարքեր արտադրող Bayraktar-ը Լիտվային անվճար մեկ սարքավորում կնվիրի Ուկրաինայի համար։ Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է Baykar ընկերությունը։

Ընկերությունը որոշել է հանձնել Bayraktar-ն այն բանից հետո, երբ Լիտվայի քաղաքացիներն ընդամենը երեք օրում 5 միլիոն եվրո են հավաքել Ուկրաինայի զինված ուժերի համար նոր անօդաչու թռչող սարք գնելու համար։

«Լիտվայի ժողովուրդը մեծահոգաբար միջոցներ է հավաքել Ուկրաինայի համար Bayraktar TB2 գնելու համար: Տեղեկանալով այդ մասին՝ Baykar-ն անվճար անօդաչու թռչող սարք կնվիրի Լիտվային և կխնդրի, որ հավաքված միջոցներն ուղղվեն Ուկրաինային մարդասիրական օգնությանը», - նշված է ընկերության հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև