Ներքին 4 տարի առաջ - 18:54 02-06-2022

Երևանում այս տարի կանցկացվի Շախմատի միջազգային երեք մրցաշար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. 22,315 հազար դրամ կհատկացվի «Երևանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ․Երևանում նախատեսվող երեք միջազգային մրցաշարերի կազմակերպման համար: Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն լայն հնարավորություններ երիտասարդ և խոստումնալից հայ շախմատիստների փորձի ձեռք բերման ու մասնագիտական աճի համար։

Ըստ հիմնավորման՝ 2022 թ․նախատեսում է թվով երեք միջազգային մրցաշարերի կազմակերպում և անցկացում՝«Երևան օփեն 2022» միջազգային մրցաշար, «Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշար, «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»։ Հոկտեմբերին նախատեսվող «Երևան օփեն 2022» միջազգային մրցաշարին կմասնակցեն շուրջ 14 երկրից ավելի քան 310 մասնակից, մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 14,000 հազար դրամ։ Հունիս-հուլիս ամիսներին կանցկացվի «Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշարը, որին մասնակցելու է 10 շախմատիստ՝ 6-ը Հայաստանից և 4-ը արտերկրից։

Մրցանակային ֆոնդը կկազմի 2,550 հազար դրամ: Մրցաշարի ընդանուր ծախսը կազմելու է 4,539․5 հազար դրամ։ Դեկտեմբերին նախատեսվող «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»-ին մասնակցելու են 5 պատանի շախմատիստ՝ 2006 թ․ հետո ծնված, ինչպես նաև 5 լավագույն շախմատային մարզիչներ՝ երկու շրջանով։ Մրցանակային ֆոնդը կկազմի 3,350 հազար դրամ։ Մրցաշարի ընդանուր ծախսը կկազմի 3,775․5 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում