Ներքին 2 տարի առաջ - 10:37 22-01-2024

Առաջին ագամ մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշար

2024 թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ զանգվածային միջազգային քաղաքային և երիտասարդական միջոցառումներ տեղի կունենան: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ այս տարի կանցկացվեն 15 միջազգային մրցաշարեր, որոնցից 5-ը կլինեն խաղային մարզաձևերից, և առաջին անգամ կանցկացվեն «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարի ներքո` բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինտոն, հանդբոլ, մյուս մրցաշարերն են` բռնցքամարտ, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, մարմնամարզություն, շախմատ և մարաթոնյան վազք

Նախատեսվում է անցկացնել Երևան քաղաքի առաջնություններ 13 մարզաձևերից: Այս տարի առաջին անգամ կանցկացվի Ռաֆայել Վահանյանին նվիրված շախմատի մրցաշար, «Երևան» մարաթոն-մրցաշարը, որի համար ակնկալվում է 1000 և ավելի վազորդների մասնակցությունը, հունիսին Երևանում կանցկացվեն բռնցքամարտի և ըմբշամարտի մրցաշարեր, որոնք մեր ազգային հավաքականների համար կլինեն վերջին ստուգատեսը Փարիզի ամառային 33-րդ օլիմպիական խաղերին մասնակցությունից առաջ: Նշված օլիմպիական խաղերին իրենց մասնակցությունը կբերեն նաև Երևանի մարզիկները, որ նվաճել են օլիմպիական խաղերի ուղեգիր:

Քաղաքապետարանը կարևորել է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը համայնքի մարզական կյանքին. նախատեսվում է կազմակերպել և անցկացնել հաշմանդամություն ունեցող անձանց սպարտակիադա վեց մարզաձևերից: Ուշադրության կենտրոնում են գտնվում նաև տարեցները, որոնց համար այս տարի ևս Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ կանցկացվեն մրցումներ հինգ մարզաձևերից: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ` կանցկացվեն խոշոր մարզամշակութային միջոցառումներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում