Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:37 31-05-2022

Միքայելը իմ ընկերն է, բայց չի կարող ընկերներով ռեկտոր-պրոռեկտոր խաղալ․ Գեղամ Մանուկյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի և անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։

Քիչ առաջ «Դիմադրություն» շարժման մասնակիցները գտնվում էին Երևանի պետական համալսարանում, որտեղ իրականացնում էին իրազեկման ակցիաներ՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց, վանկարկելով՝ «Ուսանո՛ղ, ոտքի՛»։

Ապա ընդդիմադիր պատգամավորները փորձեցին հանդիպել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, սակայն չհաջողվեց։

Ակցիայի ընթացում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ապշած է ԵՊՀ-ի ներկայիս վիճակից։

«Ես՝ որպես նախկին համալսարանական եմ ուզում ասել, այս բողոքի երթը մի կողմ եմ դնում․ ապշած եմ։ Այս համալսարանը ավանդույթներով բուհ է, այստեղ ռեկտորները ակադեմիկոսներ են եղել, հիմա էս ի՞նչ վիճակի են հասցրել համալսարանը, ուղղակի ահավոր է։

Մայսիսի 16-ին Երևանի Պետական Համալսարանի ծննդյան օրն էր, 100-ամյակը ապականեցին, Արայիկ Հարությունյանը, որ գոռալով այս դուռն էր ջարդում ժամանակին, ապականեց համալսարանի 100-ամյակը, այդպես էլ չնշեցին։ Այդպես ապականելով հասցրել են այս օրվան։ Էս Հավիկն ի՞նչ է դարձրել համալսարանը, Նիկոլենք ի՞նչ են դարձրել, ահավոր է, լուրջ եմ ասում։

Միքայելը իմ ընկերն է, լավ, իմ դասախոս Դավիթ Հովհաննիսյանի որդին է, բայց չի կարող ընկերներով ռեկտոր-պրոռեկտոր խաղալ։ Էս ի՞նչ են սարքել համալսարանը, մնացածը մի կողմ։ Հովիկի կարծիքն էլ լավ գիտեմ, Հովիկը որ դեպուտատ էր, լավ գիտեմ՝ ոնց էր մտածում, ինքն էլ էր մտածում, որ Նիկոլը դավաճան ա, բայց համալսարանը այսպես անե՞լ, մեղկ է մեր ժողովուրդը։ Ես այսպիսի հարցազրույց չէի տա, բայց գաս, հասնես համալսարան, մի հոգի շնչավոր մարդ չլինի՞»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը