Արտաքին 4 տարի առաջ - 16:13 31-05-2022

Ուկրաինայում երկու ռուս զինվորականների դատապարտել են 11,5 տարվա ազատազրկման

Ուկրաինայի դատարանը գերեվարված երկու ռուս զինծառայողների դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։ Նրանք մեղավոր են ճանաչվել Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին օրը՝ փետրվարի 24-ին, Խարկովի մարզում քաղաքացիական օբյեկտները գնդակոծելու համար:

Դատախազությունը 12 տարվա ազատազրկում է հայցել զինվորական պայմանագրայիններ Ալեքսանդր Բոբիկինի և Ալեքսանդր Իվանովի համար։ Սա առավելագույն ժամկետն է պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու հոդվածով, որով նրանք դատվել են։ Երկու ռուսներն էլ ընդունել են իրենց մեղքը։

Դատավճիռը կայացրել է Պոլտավայի մարզի Կոտելևսկի շրջանային դատարանը։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը