Ուղիղ եթեր
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 17:31 02-11-2025

Վերաքննիչ դատարանը, կատարելով իշխանությունների պատվերը, բեկանել է Արմեն Բիլյանի արդարացման դատավճիռը և դատապարտել 25 տարվա ազատազրկման

«Ազգային-ժողովրդական բևեռ»-ի անդամ Վարդան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հիշեցնեմ, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանը, որը ձեռքից վիրավորվել էր ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ, անակնկալ մահացավ իր ոտքով ՊՊԾ տարածքից դուրս գալուց մեկ ամիս հետո, որի իբր սպանությունը բարդում են Արմեն Բիլյանի վրա։ Ու սերժիկի բոլոր կարած գործերը շարունակում է առ այսօր նիկոլը, ու այդ գործերը նիկոլի օրոք 4 տարի շարունակած դատախազը հիմա իրեն կոչում է ընդդիմադիր։

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում քննվելու է ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻ վճռաբեկ բողոքը՝ գործերի բացառիկ վերանայման կանոններով։ Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանում ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ Է ոստիկան Գագիկ Մկրտչայի սպանությանն առնչություն չունենալու հիմքով, և գործն ուղարկվել նոր քննության՝ սպանությանը մեղսակից անձին հայտնաբերելու համար։ Մինչդեռ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, կատարելով օրվա իշխանությունների քաղաքական պատվերը, բեկանել է ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ, այն փոփոխել և նրան ԴԱՏԱՊԱՐՏԵԼ 25 տարվա ազատազրկման մի ծանր հանցագործության համար, որը վերջինի կողմից ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ։

Շուրջ 9 տարի է իր չկատարած հանցանքի համար ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԸ ուրիշի պատիժն է կրում քրեակատարողական տարբեր հիմնարկներում, ուր ենթարկվել է առողջության հետ անհամատեղելի հոգեբանական բռնությունների, իսկ այդ ընթացքում իրական հանցագործը լուռ է մնացել։

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատից
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
Իրականացնել ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻ բողոքի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ բոլոր փաստերի և դրանց հիմքում ընկած ապացույցների մանրակրկիտ հետազոտման հիման վրա, անվերապահ բեկանել և փոփոխել ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մասով ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻՆ ՄԵՂՍԱԿԻՑ ՃԱՆԱՉԵԼՈՒ մասին թիվ ԵԷԴ 0091/01/17 քրեական գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 10․12․2021 թվականի անկհայտ ապօրինի դատական ակտը՝ ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի 24․02․2021 թվականի դատավճիռը, ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻՆ ԱՐԴԱԱՐԱՑՆԵԼ Գագիկ Մկրտչյանի սպանությանն առնչություն չունենալու հիմքով։

ՀԱՅ ՄԱՐԴ,
ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻ փոխարեն կարող էր լինել ՔՈ ԶԱՎԱԿԸ, ՔՈ ԱՄՈՒՍԻՆԸ, ՔՈ ԵՂԲԱՅՐԸ։

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԻ ԵՂԻՐ և ԱՉՔ ՄԻ ՓԱԿԻՐ արդարադատության կնճռոտ դրսևորումների վրա, որոնց արդյունքում տուժում են պետությունը, հասարակությունը, ազգը, խաթարվում է արդարադատության բուն էությունը և հեղինակազրվում Հայաստանի Հանրապետութան դատական համակարգը ինչպես մեր պետության սահմաններում, այնպես էլ՝ միջազգային հեղինակավոր ատյաններում։

ՄԻԱՑԻՐ հանուն արդարության և արդարադատության պայքարող ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻ և նրա աջակիցների կոչին։

Քո մի կիսումով և հավանությամբ ՊԱՅՔԱՐԻՐ հանուն Հայաստանի Հանրապետությունում արդարադատության հաստատման՝ ի աջակցություն և ի պաշտպանություն շինծու մեղադրանքով անհիմն դատապարտված ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻ օրինական շահերի պաշտպանության։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ